Մտահոգիչ վիճակագրություն. բուհերում 350 անվճար և 8764 վճարովի տեղ թափուր է մնացել
Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ Աղասի Միքայելյանը գրում է.
«ԲՈւՀ երում 350 անվճար տեղ թափուր ա մնացել։ Դա նշանակում ա, որ դրական միավոր ստացած դիմորդների թիվը պակաս ա եղել անվճար հատկացված տեղերի քանակից։ Դե նորմալ ա։ Մարդիկ տեսնում են, որ կարելի ա թափուր գլխով ու առանց դիպլոմ զբաղեցնել պետական բարձր պաշտոններ, էլ ինչի՞ սովորեն։
Հ.Գ. Իմ մոտ ֆիզիկա պարապող երեխեքից 9 հոգի անվճար հիմունքներով ընդունվել են Հայաստանի ու դրսի ԲՈւՀ-եր»։
Պատմաբան Գևորգ Մելքոնյանը նույնպես անդրադարձել է թափուր մնացած տեղերին՝ գրելով.
«Մտահոգիչ է, որ ընդունելության քննությունների արդյունքում 350 անվճար և 8764 վճարովի տեղ թափուր է մնացել։ Այս փաստը նշանակում է, որ կրթության ոլորտում պետք է իրականացնել արմատական և համարձակ բարփոխումներ՝ հատկապես դպրոցներում։
2023/2024 ուստարվա համար բուհերին տրամադրված 2128 անվճար տեղերից համալրվել է 1778-ը, իսկ 15984 վճարովի տեղերից՝ 7220-ը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան