Դատավոր Դավիթ Բալայանն ակնկալում է իր իր հայցն ընդդեմ Դատական դեպարտամենտի ղեկավարի արդար լուծում կստանա
Այսօր Դատավորներն ընդհանուր ժողով է հրավիրվել, որի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն է։ ԲԴԽ-ում դատավոր անդամի թափուր հաստիք է առաջացել այն բանից հետո, երբ դատավոր Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Բարձրագույն դատական խորհրդի կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուներն են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։
ԲԴԽ կազմում առկա է դատավոր անդամի թափուր տեղ պայմանավորված դատավոր Մեսրոպ Մակյանի հրաժարականով։
Դատավոր Դավիթ Բալայանը նախքան ժողովը լրագրողներին հետ զրույցում ասաց, որ կփորձի դատավորներին տեղ հարցնել, թե ինչ հիմքով դիմել է դատարան։ Նա ակնկալում է, որ իր հայցն արդար լուծում կստանա։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանն ընդդեմ Դատական դեպարտամենտի ղեկավար Նարիրի Գալստյանի հայց է ներկայացրել դատարան: Դավիթ Բալայանը պահանջում է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը միայն մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին ուղարկելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել եւ որպես հետեւանք՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցում ուղարկել առաջին ատյանի դատարանների բոլոր այն դատավորներին, ովքեր բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան