Առաջին հաղթանակն ընդդեմ մեքենաների ապակիների թաղանթապատման հիմքով կազմված տուգանքների
Փաստաբան Վահե Գրիգորյանը գրում է.
«Առաջին հաղթանակն ընդդեմ մեքենաների ապակիների թաղանթապատման (առավել հայտնի որպես плёнка) հիմքով կազմված տուգանքների
11.06.2023թ ՀՀ պարեկային ծառայության կողմից Արամ Մանուկյանի նկատմամբ կազմվել էր 25000 ՀՀ դրամ չափով տուգանք նշանակելու մասին 8300637489 որոշումը, քանի որ վերջինիս մեքենան վարել էր «լուսաթափանցելիության սահմանված չափի խախտմամբ ապակիներով»:
Իմ կողմից կազմվել էր գանգատ այդ որոշման դեմ, որը 12.06.2023թ ուղարկվել էր պարեկային ծառայությանը:
Ահա այսօր ստացա պարեկային ծառայության 12.07.2023թ որոշումը, որով մեր պահանջը բավարարվել է, տուգանք նշանակելու մասին որոշումը`բեկանվել, գործը` կարճվել, պարզ ասած` տուգանք նշանակելու մասին որոշումը վերացվել է:
Շնորհակալություն»։
Հարակից հրապարակումներ`
- Մգեցված ապակիներով երթևեկելու համար վարչական տույժի չափը նախատեսված է ԵԱՏՄ համապատասխան ակտով. ՆԳ փոխնախարար
- Թաղանթապատված ապակիներով մեքենաների խախտումը կվերահսկվի նվազ վարչական ներգործության միջոցներով
- «Մգեցված ապակիների ստուգման նպատակը մեկն է՝ քաղաքացիների գրպանին «կպնելը»»
- Մգեցված ապակիները վնասակար են. Հարցում
- Ավտոմեքենաների մգեցված ապակիների տուգանքի մասին օրենքը չի գործել սարքավորումներ չունենալու պատճառով. Փոխնախարար
- Մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա