ԱՄՆ-ում կինը մարդասպան է վարձել իր երեք տարեկան որդուն սպանելու համար
ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է 18-ամյա աղջկա, որը փորձել է պատվիրել իր երեք տարեկան երեխայի սպանությունը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է CBS-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Հաղորդվում է, որ Մայամիի բնակչուհի Ժասմին Պաեզը կայքի միջոցով փորձել է մարդասպան վարձել՝ որդուն սպանելու համար: Նա տրամադրել է տղայի լուսանկարն ու հասցեն և խնդրել, որ աշխատանքն ավարտվի մինչև հինգշաբթի։ Պարզվեց, որ կայքը կեղծիք է և ստեղծվել է հատուկ սպանություն պատվիրելու փորձ կատարողներին բացահայտելու համար: Աղջկանից հարցումը ստանալուց հետո կայքի սեփականատերը դիմել է ոստիկանություն։
Ոստիկանությունը հետևել է համակարգչի IP հասցեն, որից հարցումն ուղարկվել է։ Հասնելով այնտեղ՝ ոստիկանները զրուցել են տղայի տատիկի հետ, ով հայտնել է, որ նա ենթադրյալ զոհ է։ Ներկայանալով որպես մարդասպան՝ քննիչները կապվել են Պաեզի հետ, որը համաձայնվել է 3000 դոլար վճարել աշխատանքի համար:
«Դրանից հետո նրա տուն ժամանած ոստիկանները բերման են ենթարկել աղջկան, մեղադրանք է առաջադրվել առաջին կարգի սպանություն դրդելու և կապի միջոցները ապօրինի նպատակներով օգտագործելու համար»,-հայտնում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները։