Շրջափակված Արցախում արդեն բախվում են դեղորայքի խնդրի
220-օրյա շրջափակումը իր խիստ բացասական ազդեցությունն է թողել Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործունեության վրա։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը։
«Մենք արդեն բախվում ենք դեղորայքի խնդրին, մանավանդ՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում, որովհետև մինչ այդ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ստանում էինք որոշակի քանակությամբ դեղորայք, բայց ոչ պահանջվսծ ամբողջ քանակով։ Եղած դեղորայքով կարողացել ենք վերջին շրջանում հաղթահարել իրավիճակը, բայց մեր պահուստը անսահմանափակ չէ։ Եվ, ցավոք սրտի, վերջին շրջանում հայտնվում ենք ծանր իրավիճակում՝ կապված անհրաժեշտ դեղորայքի, շուտ սպառվող ապրանքատեսակների հետ, որպեսզի կարողանանք նորմալ կազմակերպել բուժառուների բուժման ընթացքը»,-իրավիճակը ներկայացրել է Վ. Օսիպովը։
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում փորձում են ամեն ինչ անել ու ապահովել բուժհաստատության` կենսական նշանակություն ունեցող գործունեությունը։
Հարակից հրապարակումներ`
- Պաշարված Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է. ՄԻՊ գրասենյակ
- Արցախում վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ. Գլխավոր բժիշկ
- Արցախում մարդիկ մահացել են՝ ժամանակին բուժօգնություն չստանալով
- Արցախի այսօրվա սպիտակ ջարդը կդառնա յաթաղանով-ջարդ. Նաիրա Զոհրաբյան
- Պաշարված Արցախում գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է գրեթե անհնար
- Շրջափակված Արցախում անասնապահության ճյուղը շատ ավելի վատ վիճակում է գտնվում. Գեորգի Հայրիյան
- Արցախում կաթնամթերքի ու հացի համար հերթեր են
- Մանկահասակ երեխաների մայրերը՝ ի աջակցություն Արցախում ապրող երեխաների
- Հարգելի Արցախից դուրս ապրող հայրենակիցներ
- 10-ամյա Սոֆին մեկ ժամ հերթ է կանգնել, որ կաթ առնի. պաշարված Արցախում հումանիտար աղետը ժամ առ ժամ է խորանում
- Արցախի ամենամեծ սուպերմարկետը՝ դատարկ
- Հարսանիք Արցախում. շրջափակման 217-րդ օր