Մենք ոչ մեկին Երևանի կենտրոնում հող չենք տալու. Փաշինյան
«Հայաստանի բուհական համակարգը խորը ճգնաժամի մեջ է և կառավարության պարտքն է հաղթահարել այդ ճգնաժամը»,-գործադիրի նիստոն հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ կառավարությունն ունի ճգնաժամը հաղթահարելու ծրագիր, որն իրականացվելու է Ակադեմիական քաղաքի միջոցով։
Փածինյանի խոսքով՝ ակադեմիական քաղաքում պետք է լինի մի քանի տասնյակ հեկտար փորձարարական վարելահողեր, այգիներ, որպեսզի ուսանողը լսարանից դուրս գալու, այգի մտնելու, իր սովորածը տեղում կիրառելու, կիրառածի արդյունքներն ամփոփելու, լսարան վերադառնալու հնարավորություն ունենա:
Նա հիշեցրեց, որ Հայաստանում լինելու է մինչեւ 8 լիարժեք ֆինանսավորվող պետական բուհ:
Նա հայտնեց, որ 2027 թվականից հետո կառավարությունը թույլ չի տալու հավաստագրման, արտոնագրման ու լիցենզավորման պայմաններին չհամապատասխանող որևէ բուհի գործունեությունը:
Փաշինյանը, հայտարարելով, որ Հայաստանում չկա գոնե մեկ բուհ, որը հավաստագրման ու արտոնագրման պայմաններին կհամապատասխաներ, ասաց. «Հայաստանում գործող օտարերկրյա բուհեր կան, որոնք դիմում են մեզ և ասում՝ հող տվեք մեզ, որը ցանկալի է լինի Երևանի կենտրոնում, որպեսզի մասնաշենք կառուցեն։ Մենք ոչ մեկին Երևանի կենտրոնում հող չենք տալու, հող տալու ենք Ակադեմիական քաղաքում, իսկ ընտրությունը շատ պարզ է, բոլորը պետք է համակերպվեն»:
Հարակից հրապարակումներ`
- Ճանապարհ փակենք, հեղափոխություն անենք, ինչ էլ անենք, ջուրը դրանից չի շատանալու. Նիկոլ Փաշինյան
- Զգալի աճ ունենք. Փաշինյանը՝ ռազմական համալսարան դիմորդների թվի մասին
- Ոչ պետական բուհերին 3700 տեղ է հատկացվել, որոնցից ընդունելությունը շուրջ 3 % է կազմել. Ժաննա Անդրեասյան
- Էլ ավելի է սրվել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը. Փաշինյան
- Բրյուսելի հանդիպումը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով, որևէ կոնկրետ արդյունք չտվեց. Փաշինյան
- Գործադիրն այսօր Գրանտ-Լեոն Ռանոսին կազատի պարտադիր զինվորական ծառայությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան