Էրդողանը կարծում է, որ Կիպրոսում պետք է լինեն երկու իրար հավասար պետություններ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի մասնակցել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում (ՀԿԹՀ) Էրջանի նոր օդանավակայանի բացման արարողությանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում իր տարածքից միջազգային թռիչքներ կիրականացվեն և կոչ է արել վերջ տալ կղզու թուրքական հատվածի մեկուսացմանը։
«Հեռու չեն այն օրերը, երբ նոր տերմինալը և դրա թռիչքուղին բաց կլինեն միջազգային թռիչքների համար: Ես կրկնում եմ իմ կոչը, որպեսզի Կիպրոսում լարվածություն չլինի և լինեն երկու հավասար պետություններ»,-ասել է Էրդողանը։
Էրջան օդանավակայանը նախատեսված է տարեկան մոտ 10 միլիոն ուղևորի սպասարկելու համար։ Այն կարող է ընդունել բոլոր տեսակի ինքնաթիռներ։ Նախագծում կատարված ներդրումները գերազանցել են 400 միլիոն եվրոն։
Կիպրոսը բաժանված է ազգային գծերով 1974 թվականին Թուրքիայի զինված ներխուժումից հետո, որը հրահրվել էր կղզին Հունաստանին միացնելու կողմնակիցների կողմից պետական հեղաշրջման արդյունքում: Ռազմական գործողությունների արդյունքում Կիպրոսի տարածքի մոտավորապես 37%-ը հայտնվել է Թուրքիայի վերահսկողության տակ, որի վրա ՀԿԹՀ-ն ձևավորվել է 1983 թվականին։ Կղզու հարավային մասը մնաց Կիպրոսի Հանրապետության վերահսկողության տակ, որը բնակեցված էր հիմնականում կիպրացի հույներով։ Կիպրոսի խնդիրը կարգավորելու կողմերի բազմիցս փորձերը մինչ այժմ ձախողվել են։
Հարակից հրապարակումներ`
- Կիպրոսը Քուրդ ակտիվիստ Այազին արտահանձնել է Գերմանիա
- Կիպրոսի կոմունիստական կուսակցությունը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- Կիպրոսը նախատեսում է հյուրանոցներից վտարել 3000 ուկրաինացի փախստականների
- Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
- Կիպրոսի նախագահը Թուրքիայի ընտրություններից հետո Հյուսիսային Կիպրոսի հարցով բանակցություններում առաջընթաց է ակնկալում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան