Ոչ պետական բուհերին 3700 տեղ է հատկացվել, որոնցից ընդունելությունը շուրջ 3 % է կազմել. Ժաննա Անդրեասյան
«Այս տարի 13314 դիմերդ ենք ունեցեl, որը համադրելի է նախորդ տարիների հետ»,-կառավարության նիստում Փաշինյանի հորդորով ընդունելության քննությունների արդյունքները ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա հայտնեց, որ ընդունվածների թիվը 9147 է:
«Անվճար տեղերի թիվը եղել է 2128 , որից ընդունվել են 1782-ը, որը 83.7%-ն է: Սա էլ համադրելի ցուցանիշ է նախորդ տարիներ հետ: 15984 վճարովի տեղ է հատկացվել և ընդունելություն իրականացված է 7342-ի չափով, սա իհարկե շատ ցածր ցուցանիշ՝ 45.3 % է և այն նորություն չէ»,-ասաց Անդրեասյանը:
Նախարարաը հայտնեց, որ վերջին թվի մեջ մտնում է թե՛ պետական, թե՛ ոչ պետական բուհերի ցուցանիշը:
«Ոչ պետական բուհերին 3700 տեղ է հատկացվել, որոնցից ընդունելությունը շուրջ 3 % է կազմել, այսինքը՝ իրականում գրեթե ընդունելություն չի իարկանցվում ոչ պետական բուհերում և այն իր ազդեցությունն է թողնում այդ ցուցանիշի վրա»,-հայտնեց նախարարը և հավելեց, որ մտահոգիչ է Ագրարային համալսարի վիճակը, որտեղ ընդամենը 7 % է կազմում ընդունելությունը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը ենթակառուցվածքներով աջակցեց «ՅՈՒ ԷՄ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի և «ԱԳՐՈՊՐՈ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրերին
- Էլ ավելի է սրվել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը. Փաշինյան
- Բրյուսելի հանդիպումը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով, որևէ կոնկրետ արդյունք չտվեց. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան