Իրաքում հրկիզել են Շվեդիայի դեսպանատունը
Իրաքի ԱԳՆ-ն դատապարտել է Բաղդադում Շվեդիայի դեսպանատան հրկիզումը, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունը։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Իրաքը դատապարտել է ցուցարարների կողմից Բաղդադում Շվեդիայի դեսպանատան հրկիզումը»,-հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի ԱԳՆ-ի հայտարարությունը։
Ինչպես նշվում է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, Իրաքի իշխանությունները հանձնարարել են «անվտանգության համապատասխան ծառայություններին շտապ հետաքննություն անցկացնել և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դեպքի հանգամանքները պարզելու և մեղավորներին բացահայտելու համար»։
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ հարյուրավոր ցուցարարներ հինգշաբթի վաղ առավոտյան ներխուժել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատուն և հրկիզել այն։ Դեսպանատան աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Ցույցը կազմակերպվել է Շվեդիայում Ղուրանի սպասվող այրման ակնկալիքով։
Հարակից հրապարակումներ`
- Իրաքյան Քրդստանի նախագահը հուլիսի 18-ին պաշտոնական այցով կժամանի Բաքու
- Շվեդիայում Իսրայելի դեսպանատան մոտ տեղի է ունեցել խոսքի ազատությանը նվիրված ակցիա
- Էրդողանը համաձայնել է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
- Ղուրանի այրումը սպառնալիքի տակ է դրել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
- Շվեդիայում հայտարարել են Էրդողանի «տհաճ անակնկալի» մասին ՆԱՏՕ-ի համար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան