«Մինչ Արցախում հազարավոր արցախահայեր սովի մեջ են, հրեշավոր ընտանիքի ներկայացուցիչներից մեկը ցույց է դնում իր ողջ ցինիզմը․․.»
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում հրապարակած լուսանկարներին ու գրառմանը՝ «Մեր այսօրվա ընթրիքը պատրաստեցի մեր աճեցրած բանջարեղեններով»։
«Մարդիկ Արցախում բառացիորեն սոված են։ Meanwhile մեր Մարիա Անտուանետան »,- գրել է էլիեբոգավան։
Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Ֆիդանյանը գրել է.
«Մինչ Արցախում հազարավոր արցախահայեր՝ ներառյալ երեխաներ սովի մեջ են՝ հրեշավոր ընտանիքի ներկայացուցիչներից մեկը հերթական անգամ ցույց է դնում իր ողջ ցինիզմը․․․․․
Սրանք իրենց անթաքույց և անբարո ցինիզմով ավելի ու ավելի են հասունացնում ժողովրդական պայթյունը։ Հասարակության իներտության պայմաններում, թվում է՝ պայթյունի նախանշանները չեն երևում, սակայն հասարակության իներտությունը դա այսբերգի երևացող հատվածն է։ Խորքում հասարակության որակյալ հատվածը, տառապում, տանջվում, խելագարվում, բայց չի հանդուրժում էս աղետը։ Այդ հատվածը այժմ իր կենցաղով ապրելով հարմար պահի է սպասում աղետի հեղինակների գրողի ծոցը ուղարկելու։ Եվ այդ պայթյունը լինելու է և լինելու է իրենց համար լրիվ անսպասելի մի պահի, ժողովրդական ցասման տեսքով, որը տարերային կերպով ուղղակիորեն սրբելու է էս պատուհասներին»։
Հարակից հրապարակումներ`
- Պաշարված Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է. ՄԻՊ գրասենյակ
- Արցախում վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ. Գլխավոր բժիշկ
- Արցախում մարդիկ մահացել են՝ ժամանակին բուժօգնություն չստանալով
- Արցախի այսօրվա սպիտակ ջարդը կդառնա յաթաղանով-ջարդ. Նաիրա Զոհրաբյան
- Պաշարված արցախցիներին վառելիքի բացակայության պատճառով օգնության են գալիս ավանդական գերանդիներ
- Արցախցի երեխայի անկեղծ ուրախությունը, ով մեկ ամիս շոկոլադի երես չի տեսել ու իրեն անակնկալ շոկոլադ են տալիս...
- Պաշարված Արցախում գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է գրեթե անհնար
- Արցախում կաթնամթերքի ու հացի համար հերթեր են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան