Հակոբ Սիմիդյանը գրություն չի ստացել Ադրբեջանից
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ադրբեջանական կողմից նամակ չի ստացել, որով պահանջվում է դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը։
«Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, թե Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված գրությամբ պահանջել է դադարեցնել խոշոր մետաղաձուլական գործարանի կառուցումը, տեղեկացնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունն՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի պաշտոնապես որևէ գրություն չի ստացել»,- հայտնում է նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ՀԿ-ներն արձագանքում են ադրբեջանցի «բնապահպաններին»
- ՄԻՊ զեկույցը՝ Երասխի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ
- Ադրբեջանի կողմից մատնանշած միջազգային կոնվենցիաների որևէ դրույթ մենք չենք խախտել. Երասխում կառուցվող գործարանի սեփականատեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան