Հասարակություն 16:00 20/07/2023 Հայաստան

Հայաստանի ՀԿ-ներն արձագանքում են ադրբեջանցի «բնապահպաններին»

Հայաստանի հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել ադրբեջանցի «բնապահպանների» դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ հրապարակելով հայտարարությունը.

«Հայաստանի հասարակական կազմակերպությունները խորը մտահոգություն են հայտնում քաղաքական մանիպուլյացիաներով զբաղված ադրբեջանցի «բնապահպանների» դիրքորոշման վերաբերյալ, ինչը հանգեցնում է ռազմական ագրեսիայի ուժեղացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում և կանխում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության խաղաղ կարգավորումը, վատթարացնում սոցիալ-էկոլոգիական վիճակը սահմանամերձ շրջաններում:
Արցախի 120.000 բնակչության համար կենսականորեն կարևոր, Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի շրջափակումը սկսվել է Արցախում հանքարդյունաբերության ռիսկերի մասին հայտարարած ադրբեջանցի «բնապահպանների» գործողություններով։ Լաչինի միջանցքում տեղակայված «բնապահպաններին» փոխարինել են Ադրբեջանի զինված ուժերը, որոնք քաղաքական պահանջներ են ներկայացնում բռնի մեթոդներով։

2023թ. հունիսին Ադրբեջանի՝ շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող պաշտոնական գործակալությունը հայտարարություն է տարածել Հայաստանի կողմից Էսպոո (Espoo) կոնվենցիայի խախտման մասին՝ կապված Հայաստանի տարածքում Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Երասխ գյուղում մետալուրգիական գործարանի կառուցման հետ։

Հայտարարության հիմնավորման մեջ խեղաթյուրվում են փաստեր, որոնք իբր վկայում են կոնվենցիայի դրույթների խախտման մասին։ Մետալուրգիական ձեռնարկության արտադրողականությունը կազմում է տարեկան 100 հազար տոննա՝ 10 անգամ պակաս, քան տարեկան 1 միլիոն տոննա արտադրության նվազագույն ծավալը, որը կարող է դիտարկվել կոնվենցիայի պահանջների շրջանակներում: 

Ինչ վերաբերում է տեղեկատվությանը, ապա Հայաստանը հավատարիմ է բաց կառավարման սկզբունքներին (OGP) և Օրհուսի կոնվենցիայի պահանջներին, և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը հրապարակվում է պաշտոնական կայքերում, որտեղ նշված են արտադրության հիմնական տեխնիկական չափորոշիչները և տրված է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը: Երասխի գործարանի վերաբերյալ փաստաթղթերը հրապարակված են նաև հանրային բաց հարթակում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն արձագանքել է ադրբեջանական կողմի հայտարարությանը: Սակայն, ինչպես Լաչինի դեպքում, ադրբեջանցի «բնապահպաններին» փոխարինել են զինվորականները, որոնք կրակել են Երասխի գործարանի շինհրապարակի վրա, ինչի հետևանքով երկու բանվոր ծանր վիրավորվել են։

2023թ. հուլիսին ադրբեջանցի «բնապահպանները» բաց նամակ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հանքարդյունաբերական ձեռնարկությունների շահագործման պատճառով Հարավային Կովկասի տարածաշրջանում բնապահպանական կայունության խախտման մասին։ Նշենք, որ ցանկում թվարկված ընկերություններից մի քանիսը գոյություն չունեն: Նամակն ընդհանուր առմամբ իրական և կեղծ փաստերի խառնուրդի օրինակ է:
Հայաստանում հանքարդյունաբերության մասին տեղեկատվություն կարելի է ստանալ www.eiti.am կայքից, որը Հայաստանի՝ միջազգային Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության  (ԱՃԹՆ/Extractive Industry Transparency Initiative) անդամի կարգավիճակ ունեցող երկրի պաշտոնական կայքն է:

Հանքարդյունաբերության ոլորտն ամբողջ աշխարհում է խնդրահարույց: Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, գիտակցելով կլիմայի փոփոխության և կայուն զարգացման գլոբալ ռիսկերը, գործադրում ենք բոլոր ջանքերը՝ նվազեցնելու դրանք, բարձրաձայում ենք կոնկրետ խնդիրների մասին և բանակցում կառավարության և բիզնեսի հետ ԱՃԹՆ-ի շրջանակներում: Ինչպես նաև առանձին հարցերի շուրջ ուղղակի ձևաչափով փորձում ենք հասնել օրենսդրական փոփոխությունների՝ ուղղված ռիսկերի նվազեցմանը և սոցիալական ու բնապահպանական իրավունքների պաշտպանությանը:

Կարծում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության գիտակից ներկայացուցիչները պետք է ուշադրություն դարձնեն կլիմայական սպառնալիքներին, Կասպից ծովի ավազանի շարունակական աղտոտմանն ու արդյունաբերական թափոնների աղտոտումից տուժած տեղի բնակչության իրավունքների ոտնահարմանը, և ձգտեն բարելավել սոցիալական և բնապահպանական իրավիճակը, նվազեցնել կլիմայական ռիսկերը և բարելավել տեղի բնակչության և քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը, որոնք հայտնվել են իրավապահ մարմինների և ընդհանուր առմամբ պետության կողմից ֆիզիկական անվտանգության սպառնալիքների ներքո:

Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի նավթագազային արդյունաբերության խնդիրների մասին է, որը երկրի և նրա անմիջական ղեկավարության հիմնական եկամտի աղբյուրն է։ Ի գիտություն ադրբեջանցի «բնապահպանների»՝ նշենք, որ 2006թ. Կասպից ծովի բոլոր ափամերձ երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, վավերացրել են «Կասպից ծովի ծովային միջավայրի պաշտպանության շրջանակային կոնվենցիան» (Թեհրանի կոնվենցիա)։ Կասպից ծովի արևմտյան ափին գտնվող նավթի և գազի պաշարներով հարուստ Ապշերոնի թերակղզու 21,3 հազար հեկտար տարածքը խիստ աղտոտված է նավթով և նավթամթերքներով: Նավթի երկարատև արտահոսքերն այս տարածքում առաջացրել են շրջակա միջավայրի և բնական լանդշաֆտի (TACIS 2009) լուրջ մարդածին փոփոխություններ: Ապշերոնի թերակղզում ամենաթունավոր տարրերն են B, Al, Pb, U, Se, Fe, C, Na և Mg: (https://tehranconvention.org/system/files/tcis/caspian_soe_2011_rus.pdf)։

Այսպիսով, Ադրբեջանի նավթագազային արդյունաբերությունը զգալի վտանգ է ներկայացնում Կասպից ծովի ավազանի երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Թուրքմենստանի և հենց Ադրբեջանի համար։

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն անցնում է Վրաստանի տարածքով՝ ընդգրկելով Բորժոմի ազգային պարկի մի մասը, որը հարուստ է Վրաստանի հիմնական արտահանող ապրանքներից «Բորժոմի» հանքային ջրի աղբյուրներով, միջազգային նշանակություն ունի առողջապահական և սպորտային զբոսաշրջության տեսանկյունից: Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մի քանի տարի դեմ են արտահայտվել հատուկ պահպանվող տարածքով նավթամուղի անցկացմանը՝ մատնանշելով հնարավոր արտահոսքի և վթարների ռիսկերը հատկապես  հանքային ջրերի աղբյուրների համար։ Նրանք պահանջում էին փոխել նախագծի երթուղին։ Սակայն ներդրողները և Ադրբեջանի կառավարությունը չհամաձայնեցին բարձրացնել ծրագրի արժեքը, և այն իրականացվեց լրացուցիչ պայմաններով։ Հաշվի առնելով «կանաչ» էներգետիկ անցման անհրաժեշտությունը՝ պետք է իրականացնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և նավթագազային արդյունաբերության այլ նախագծերի գործունեության, կատարված և չկատարված պարտավորությունների, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետումների և շրջակա միջավայրին հասցված վնասների միջազգային աուդիտ:

Նեֆթչալիի շրջանի Միրղուրբանլի և Յենի Գիշլագ գյուղերի բնակիչները դժգոհում են ռադիոակտիվ յոդի արտանետումներից, որոնք «Ազեր Յոդ» ՍՊԸ-ին պատկանող Նեֆթչալայի յոդի և բրոմի գործարանի թափոններն են: Բնակիչներն ուղարկել են մամուլին։ Միլ-Մուգանի ոռոգման ջրանցքի լուսանկարը՝ շագանակագույն պարունակությամբ։ Մամուլն անդրադարձել էր ահազանգին՝ պատրաստված հոդվածում նշելով, թե բողոքները չեն համապատասխանում իրականությանը, և հղում անելով միայն ձեռնարկության աշխատակիցներին։ 

2023թ. Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի բնակիչները դեմ են արտահայտվել ցիանային պոչամբարի կառուցմանը: Այն նախատեսված էր Գյադաբայի ոսկու և արծաթի հանքավայրի շահագործման արդյունքում առաջացած թափոնների համար: Բնակիչները մտահոգված են իրենց արոտավայրերին և ջրերին սպառնացող վտանգներից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվել են բռնի գործողություններ՝ մահակների, ռետինե փամփուշտների, պղպեղի և արցունքաբեր գազի կիրառմամբ:

ՀՀ վարչապետնի ուղղված հայտարարության տակ  ստորագրած ադրբեջանական կազմակերպություններից որևէ մեկը չի գործել ի պաշտպանություն Սոյուդլու գյուղի բնակիչների և շրջակա միջավայրի։

Նշենք, որ 2017թ. դադարեցվել էր Ադրբեջանի անդամակցությունն Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI) այս նախաձեռնության սկզբունքների խախտման, քաղաքացիական հասարակության նկատմամբ երկրի կառավարության մշտական ճնշման և կոշտ միջոցների կիրառման, ինչպես նաև՝ քաղաքական ընդդիմախոսների և լրագրողների նկատմամբ հետապնդումների պատճառով։ Այն հասարակական ակտիվիստները, ովքեր հանդես էին գալիս Ադրբեջանում հանքարդյունաբերության ոլորտի բաց և հաշվետվողական լինելու օգտին, կա՛մ ձերբակալվեցին, կա՛մ ստիպված եղան լքել երկիրը քաղաքական հետապնդումների պատճառով:

Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների հայտարարությունները Ադրբեջանի կառավարության ագրեսիվ քաղաքականության մասն են կազմում` կատարելով ավտորիտար պետական ռեժիմի պատվերը, միանալով Հայաստանի դեմ տարվող ռազմական, տեղեկատվական ագրեսիային և փորձելով  ահաբեկել Հայաստանի բնակչությանը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Դալմա-Սոնա» կրթամշակութային, սոցիալ-բնապահպանական հիմնադրամ ՀԿ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
«Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն» ՀԿ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
«Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
«Ռեստարտ Գյումրի» Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան» ՀԿ
«Ազատ քաղաքացի» ՀԿ
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ
«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
Ռոզա Ջուլհակյան, շրջակա միջավայրի և կլիմայի փորձագետ 
Սիլվա Այվազյան, շրջակա միջավայրի և կլիմայի փորձագետ 
Կարինե Թասլակյան, կայուն զարգացման, կառավարման փորձագետ»։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}