«Հրապարակ». Հայկ Մարությանը դեռ վերջնական որոշում չունի` առաջադրվել, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի ընտրություններին քիչ ժամանակ է մնում, մինչդեռ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ըստ թիմակիցների, դեռ վերջնական որոշում չունի` առաջադրվել, թե ոչ։ Հստակ չէ նաև, թե որ կուսակցության կողմից է առաջադրվելու, իսկ նորը հիմնադրելու ժամանակ արդեն չկա։ Ընտրությանը մնացել է 2 ամիս, գրեթե բոլոր թեկնածուների մասին կա տեղեկատվություն, իսկ Մարությանը շարունակում է մոնոներկայացումները։ Ի դեպ, ասում են, որ վերջին ներկայացումների տոմսերը ոչ թե վաճառվել են, այլ հիմնականում բաժանել է, որ դահլիճը կիսադատարկ չլինի։
Մյուս կողմից, փակված չեն նաև տարբեր չարաշահումների առիթով հարուցված քրգործերը։ Իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել անգամ Չեխիայում Մարությանի բարեկամների, այդ թվում` կնոջ և հարազատների հաշիվներին փոխանցված գումարների վերաբերյալ շրջանառվող խոսակցությունները։ Եվ նա, ըստ ամենայնի, չի ցանկանա դառնալ իշխող կուսակցության թշնամին` այս նախաքննության ֆոնին։ Մանավանդ որ գրեթե բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Տիգրան Ավինյանը թեկնածուների մեջ առաջատարն է, ինչը Մարությանին մտածելու տեղիք է տվել, որովհետև գիտակցում է, որ 50+1 տոկոս հավաքելու և քաղաքապետ ընտրվելու հավանականությունը բացառված է։ Հետևապես, մեծ ռեսուրսներ և ջանք թափել՝ Երևանի ավագանիում մի քանի հոգանոց խմբակցություն ունենալու համար, անիմաստ է։
Ավելին, Մարությանին չի հաջողվել համոզել երկրում գործող որոշ հայտնի կուսակցություններին` առաջադրելու իր թեկնածությունը, ինչը նշանակում է, որ նա ստիպված է լինելու առաջիկա 1-2 շաբաթվա մեջ հավաքել թիմ, մտնել մարդ-կուսակցություններից մեկը, կազմել ցուցակ։ Մինչդեռ մյուս մասնակիցները վաղուց հստակեցրել են այդ հարցերը և մտել քարոզչական փուլ։ Այնպես որ, Մարությանի առաջադրման հարցը դեռ հարցականի տակ է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչո՞ւ է գաղտնի. Մոտ 1.5 մլն դոլար Նիկոլ Փաշինյանը հատկացնում է ինչ-որ շենքային պայմանների բարելավման համար
- «Հրապարակ». Արցախում իրավիճակը գնալով վատթարանում է
- «Ժողովուրդ». «Ականջ ծամելու» պատրաստակամություն հայտնածը ՔՊ-ի 3-րդ համարն է
- «Հրապարակ». Ընտրություններից հետո Ավինյանի մարդկանցից շատերը կգործուղվեն վարչական շրջաններ՝ թաղապետ, փոխթաղապետ կնշանակվեն
- «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կողքին հենց այնպիսի մարդիկ են, որոնք մսխում են պետբյուջեն
- «Հրապարակ». Երևանի ընտրությունների հայտերը ներկայացվելու են օգոստոսի 3-13-ը, գրանցումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները