Նահանգապետ Մորա Հիլին՝ նախագահ Բայդենին. Ադրբեջանի գործողությունները չի կարելի հանդուրժել
Հուլիսի 19-ին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունել է նախագահ Բայդենին ուղղված մի նահանգապետական նամակ, որում պարզաբանվում է, որ Ադրբեջանի գործողություններին, կապված Արցախի շարունակվող շրջափակման հետ, «չի կարելի հանդուրժել»։ 2023թ.-ի հուլիսի 10-ով թվագրված նամակը, ուղարկվել էր Մասաչուսեթսի նահանգապետ Մորա Հիլիի կողմից։
«Մենք ողջունում ենք նահանգապետ Հիլիին մարդու իրավունքների և հայ ժողովրդի նկատմամբ աջակցություն ցուցաբերելու համար։ Թեև մենք գնահատում ենք վարչակազմի ակտիվ ներգրավվածությունը, սակայն, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը շարունակվում է, և հրատապ լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ՝ վերջ դնելու այս անմարդկային շրջափակմանը և օգնելու կանխել հերթական Հայոց ցեղասպանություն»,–Ամերիկայի հայկական համագումարըի հաղորդմամբ, հայտարարել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը:
Նախագահ Բայդենին ուղղված իր նամակում նահանգապետ Հիլին հայտարարել է, որ «արժանահավատ լրատվական հաղորդումներ, իրավապաշտպան կազմակերպություններ և ամերիկահայ համայնքի անդամներ ահազանգում են հերթական Հայոց ցեղասպանության ռիսկերի մասին։ Արցախում ապրող խոցելի հայերի համար առանց այն էլ լարված կենսապայմանների առավել ստորացմանն ուղղված Ադրբեջանի գործողություններին չի կարելի հանդուրժել»:
Նահանգապետը հորդորել է նախագահին «գտնել հնարավոր բոլոր ուղիները Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար և շարունակել առաջ տանել շրջափակումը վերացնելու մեր դիվանագիտական ջանքերը»:
Այնուհետև, նահանգապետն ընդգծել է, որ «Մասաչուսեթսի Համագործակցությունը վաղուց ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը...»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան