Բրյուսելի հանդիպումը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով, որևէ կոնկրետ արդյունք չտվեց. Փաշինյան
«Բրյուսելում հանդիպումը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով, որևէ կոնկրետ արդյունք չտվեց»,-գործադիրի այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը
Նրա խոսքով՝ քաղաքական առումով ԵՄ խորհրդի նախագահն հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ընդգծեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը ինչպես նաև ԼՂ հայերի իրավուքնների և անվտանգության օրակարգը Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը:
«Մեր համոզմունքը եղել և շարունակում է մնալ այն, որ առանց միջազգային ներգրավվածության և մեխանիզմենրի այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունը լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ, որի խորքային նպատակը, մեր գնահատմամբ, Լեռնային ղարաբաղում էթնիկ զտումների իրականացումն է: Հիմա արդեն այն ոչ թե տեսական պնդում է, այլ Լաչինի միջանցքի արգելափակմամբ կոնկրետ ծրագիր, որի ուղիղ դրսևորումը, էլեկտրաէներգիայի, բնական գազի, պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների դեպի Լեռնային Ղարաբաղ մատակարաման իսպառ բացակայությունն է, Լեռնային Ղարաբաղում հայերի բնակվելն անհնարին դրաձնելու նպատակով»,-ասաց Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին