Ճանապարհ փակենք, հեղափոխություն անենք, ինչ էլ անենք, ջուրը դրանից չի շատանալու. Նիկոլ Փաշինյան
«Շուրջ 50 միջոցառում նախատեսվում են իրականացնել 7 ուղղություններով»,-կառավարության նսիտում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացնելով օրակարգի վերջին՝ երրորդ զեկուցվող հարցը:
Նա թվարկեց այդ ուղղությունները, որոնցով նախատեսվում է բարձրացնել գյուղատնտեսական ոլորտի մրցունակությունն ու արտադրողականությունը, ապահովել սննդամթերքի անվտանգությունը, բարելավել պարենային անվտանգությունն ու ինքնաբավությունը, զարգացնել տեղական շուկաները և ավելացնել արտահանման հնարավորությունները։
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ տնտեսական աճի ֆոնին գյուղատնտեսության ոլորտում աճերն առնվազն տպավորիչ չեն, նաև անկման գործընթաց են լինում:
Հայտնելով, որ Հայաստանում անկում է ապրում նաև ավանդական գյուղատնտեսությունը՝ Փաշինյանը պնդեց, որկ ժամանակակից, ինտենսիվ գյուղատնտեսությունն աճ է ապրում:
«Ջուրը ավելի շատ Երկիր մոլորակի վրա չի լինելու, ներառյալ՝ ՀՀ-ում: Դա նշանակում է, որ մենք ոռոգման ոլորտում պետք է անցնենք նոր տեխնոլոգիաների, տարբերակ չկա: Ճանապարհ փակենք, հեղափոխություն անենք, ինչ էլ անենք, ջուրը դրանից չի շատանալու: Դա այն դեպքն է, որ Կառավարության որոշմամբ չենք կարող այս հարցը լուծել, նույնիսկ ՄԱԿ-ի որոշմամբ չենք կարող հարցը լուծել առնվազն կարճաժամկետ հատվածում»,-հայտարարեց գործադիրի ղեկավարը, հիմնավորելով ինտենսիվ գյուղատնտեսությանն անցնելու անհրաժեշտությունը:
Շարունակելով միտքն՝ նա ասաց, որ ցածր կաթնատվությամբ խոշոր եղջերավոր անասունի ֆերմաները կամ գլխաքանակը չեն կարող եկամտաբեր լինել:
Հարակից հրապարակումներ`
- Զգալի աճ ունենք. Փաշինյանը՝ ռազմական համալսարան դիմորդների թվի մասին
- Էլ ավելի է սրվել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը. Փաշինյան
- Բրյուսելի հանդիպումը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով, որևէ կոնկրետ արդյունք չտվեց. Փաշինյան
- Հարգելի քաղաքացինե՛ր, եկեք արմատախիլ արեք ինչ կա-չկա, կառավարությունը կաջակցի ձեզ 95 % ֆինանսավորմամբ. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան