Պետդեպարտամենտը հավանություն է տվել Գերմանիային 2,9 միլիարդ դոլարի AMRAAM հրթիռների հնարավոր վաճառքին
Պետքարտուղարությունը հավանություն է տվել Գերմանիայի 2,9 միլիարդ դոլար արժողությամբ առաջադեմ միջին հեռահարության օդ-օդ (AMRAAM) AIM-120C-8 հրթիռների գնմանվերաբերյալ հայտը: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը։
Նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը մտադիր է գնել մինչև 969 հրթիռ, ինչպես նաև հարակից սարքավորումներ։ Հիմնական կապալառուն լինելու է Raytheon-ը:
«Անվտանգության համագործակցության գործակալությունը այսօր տրամադրել է անհրաժեշտ սերտիֆիկատը և ծանուցել Կոնգրեսին այս հնարավոր վաճառքի մասին»,-ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Այս գործարքն իրականացնելու համար անհրաժեշտ չի լինի ԱՄՆ կառավարության կամ կապալառուի ներկայացուցիչներին Գերմանիա ուղարկել։ Պենտագոնը վստահեցնում է, որ վաճառքը չի վնասի ԱՄՆ-ի մարտական պատրաստությանը և «չի փոխի տարածաշրջանում հիմնական ռազմական հավասարակշռությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի ԱԳ պետնախարարի հետ Փաշինյանը քննարկել է տարածաշրջանային խնդիրներ
- Գերմանիան տանկերի արտադրության գործարան կբացի Ուկրաինայում
- Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային կասետային զինամթերք փոխանցելու մասին
- Պենտագոնի ղեկավարը ֆաշիզմի դեմ տարած հաղթանական ապահովածների թվում չի հիշատակե ԽՍՀՄ-ին