ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագծի նախապատրաստումը
Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունների մասին նոր պայմանագրի մշակումն ընթանում է, չնայած Իրանում Ռուսաստանի դեսպանի կանչի հետ կապված միջադեպին: «ՌԻԱ նովոստին» հայտնում է, որ այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նոր խոշոր միջպետական համաձայնագրի նախագծի նախապատրաստումը շարունակվում է, կողմերը հաստատում են իրենց շահագրգռվածությունը այս փաստաթղթի համաձայնեցման և ստորագրման գործընթացի շուտափույթ ավարտի հարցում»,-ասել է նա ճեպազրույցում։
Ավելի վաղ Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը կանչվել էր ԱԳՆ՝ Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի (ՊԾԱԵՀԽ) ռազմավարական երկխոսության նախարարական հանդիպման արդյունքների վերաբերյալ Համատեղ հայտարարության բովանդակության հետ Թեհրանի անհամաձայնության պատճառով, որում խոսք է գնում Պարսից ծոցի երեք կղզիների վերաբերյալ, որոնց ՛ուրջ տարածքային վեճը ունի Իրանը։
Հուլիսի 10-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և ՊԾԱԵՀԽ միջև ռազմավարական երկխոսության վեցերորդ նախարարական հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են Բահրեյնի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ՊԾԱԵՀԽ -ի գլխավոր քարտուղար Ջասիմ Ալ-Բուդավին։
Հարակից հրապարակումներ`
- Իրանից Հայաստան մաքսանենգ եղանակով խոշոր չափերով տարբեր թմրամիջոցների տեղափոխման դեպք է բացահայտվել
- Փաշինյան. Ակնկալում ենք, որ Նախիջևանի տարածքով ՌԴ կամ Իրան կհասնենք
- Էպոսագետ թեկնածուն նախագահ դառնալու դեպքում ստեղծելու է Հայաստան-Ռուսաստան-Իրան ռազմատնտեսական դաշինք