Սպիտակում շան հարձակումից տուժած փոքրիկը վիրահատվել է, վիճակը գնահատվում է ծանր
Այսօր ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակի թաղամասերից մեկում շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա և պատճառել մարմնական բազմաթիվ վնասվածքներ։ Մասնավորապես ՝ դեմքի, գլխի և պարանոցի շրջանում, սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։
Սպիտակի բժշկական կենտրոնից հայտնում են, որ երեխան հիվանդանոց է ընդունվել լաթաձեւ պատռվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Փոքրիկն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան։
ՄՈղջ բուժանձնակազմը մայրապետից մինչև վիրաբուժական թիմ՝ շարունակում են պայքարել երեխայի կյանքի համար։ Ավելի քան 1.5 ժամ տևած վիրահատությունն ավարտվել է։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր: Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն»,- հայտնում են ԲԿ-ից։
Երեխայի՝ հիվանանոց ընդունվելուց րոպեներ անց նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել ևս մեկ քաղաքացի։ Նրան ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան