Զգալի աճ ունենք. Փաշինյանը՝ ռազմական համալսարան դիմորդների թվի մասին
«Իհարկե, թվերը մենք չենք հրապարակի, բայց զգալի աճ ունենք, և ուզում եմ ասել, որ դա կապված է նաև այս դահլիճում մեր կայացրած մեկ այլ որոշման հետ, որ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունված, ավարտած և ծառայության անցած սպաները ծառայության անցնելու պահին կստանան բնակարան»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմորդների աճի մասին:
Նա հայտնեց, որ կագավորումներն այնպես են անում, որ դա կհամարվի իրենց սեփականությունը, բայց մինչև ծառայության ավարտն այն օտարելու հնարավորություն չեն ունենա:
«Ենթադրաբար, բնակարանները կարող են լինել նաև Երևանում, բայց նրանք, եթե, օրինակ, ծառայում են Սյունիքի մարզում, կարող են այդ բնակարանները վարձակալության տալ և իրենց ընտանիքի կարիքները լրացուցիչ բավարարել: Այսինքն՝ ստանալով բարձր, արդեն կրկնապատկված աշխատավարձ և այս բնակարանի վարձակալությունից ստացած եկամուտը, որը որևէ կերպ չի նվազեցվի, այսինքն՝ դա պլյուս է, իրենց սեփականությունն է, իրենք այդ սեփականությունը կարող են տնօրինել: Սա էլ հույս ունեմ՝ էֆեկտ կտա»,-ասաց Փաշինյանը:
Նա հայտնեց, որ ծրագրեր կան նաև սպայական համալսարան և սպայական ավագ դպրոց բացելը, որը պետք է տեղակայվի Ակադեմիական քաղաքում:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ պետական բուհերին 3700 տեղ է հատկացվել, որոնցից ընդունելությունը շուրջ 3 % է կազմել. Ժաննա Անդրեասյան
- Էլ ավելի է սրվել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը. Փաշինյան
- Բրյուսելի հանդիպումը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով, որևէ կոնկրետ արդյունք չտվեց. Փաշինյան
- Գործադիրն այսօր Գրանտ-Լեոն Ռանոսին կազատի պարտադիր զինվորական ծառայությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան