Էլ ավելի է սրվել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը. Փաշինյան
«Բրյուսելում քննարկված հաջորդ հարցը Հայաստանի և Արբեջանի կողմից միմյանց 29.8 և 86.6 հազար ք/կմ տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերահաստատումն էր: Սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմաաթիի հռչակագրի հիման վրա և առաջիկայում մենք պետք է կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը»,-կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով բրյուսելյան վերջին հանդիպման արդյունքները:
Նա հայտնեց, որ ինչպես ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ է նշված, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության և հավասարության սկզբունքի հիման վրա:
«Ինչ վերբերում է հումանիտար հարցերին՝ Ադրբեջանը շարունակում է դրժել միջազգային գործընկերներին այս թեմայով իր տված խոստումները, բայց մենք անհոգնել պետք է շարունակենք աշխատանքը գերիների վերադարձի և անհետ կորած համարևվող անձանց ճակատագրի պարզաբանման ուղղույամբ: Սիրելի ժողովուրդ, ինչպես տեսնում եք, Բրյուսելի հանդիպումից շատ կոնկրետ արդյունքներ չեմ կարող ներկայացնել, այսուհանդերձ բանակցային գործընթացը պետո է շարունակվի հնարավորինս ինտենսիվ և պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրել»,-ասաց Փաշինյանը՞
Նա հայտնեց որ այս պահին Հայաստանի խնդիրը ԼՂ-ի հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրության հրավիրելն է դիվանադիտական միջոցով և ԼՂ-ում առկա վիճակը միջազգային մամուլով և սոցիալական ցանցերով հնարավորինս լայնորեն և օբյեկտիվ ներկայացնելը:
«Այս ընթացքում էլ ավելի է սրվել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը»,- հայտնեց Փաշինյանը և Ստեփանակերտի և Բաքվի անմիջական երկխոսությունը համարեց իրավիճակը հաղթահարելու ամենակառուցողական սցենար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին