Շառլ Միշելը հայտարարությունը հավասարազոր է ցեղասպանության. Ակցիայի մասնակից
«Ամոթ Եվրոպային, կանխեք ցեղասպանությունը Արցախում»՝ վանկարկում են մի խումբ քաղաքացիներ Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց։
Նրանք կոչ են անում Եվրամիությանը՝ կատարել մարդու իրավունքների մասին հռչակագրում, կոնվենցիաներում ամրագրված մարդու իրավունքների հիմնարար իրավունքներին վերաբերող կետերը, քանի որ Արցախում ոտնահարված են այդ իրավունքները։
«Մի թողեք մարդիկ սովի մատնվեն։ Նոր ցեղասպանություն է հասունանում, որն անպատժելիության հետևանք է։ Շառլ Միշելի հայտարարությունը, որով առաջարկում է Աղդամով ուտելիք տանել արցախցիներին, հավասարազոր է ցեղասպանությանը և դատապարտելի է , քանի որ կծնի նոր ցեղասպանություն։ Լաչինի միջանցքն այլընտրանք չունի»,- հայտարարաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա նշեց, որ պետք է հավաքվել բոլորով ու ստիպել կանխել ցեղասպանությունն Արցախում, որտեղ ամեն րոպե թերսունից երեխա է հիվանդանում։
«Այս ամենը տեղի է ունենում մեր աչքի առաջ։ Հնարավոր չէ այսքան լռել, բոլորով դուրս գանք, պայքարենք ու կանխենք ցեղասպանությունը։
Ամոթ Եվրոպային»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Հարակից հրապարակումներ`
- Խաթարված է դեղորայքի տեղափոխումն Արցախ. Անահիտ Ավանեսյան
- Աննա Հակոբյանն ամոթի զգացում էլ չունի. Ակցիայի մասնակից
- Ամոթ է, դուք սովի եք մատնում 120 հազար հայերի, այդ թվում 30 հազար մանուկներին. Ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
- Շրջափակված Արցախում արդեն բախվում են դեղորայքի խնդրի
- Աննա Հակոբյանն իրենց ընթրիքից լուսանկարներ է հրապարակել, նրան հիշեցրել են՝ Արցախի երեխաներն այսօր կքնեն քաղցած
- Արցախում վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ. Գլխավոր բժիշկ
- Արցախում մարդիկ մահացել են՝ ժամանակին բուժօգնություն չստանալով
- Արցախի այսօրվա սպիտակ ջարդը կդառնա յաթաղանով-ջարդ. Նաիրա Զոհրաբյան
- Արցախցի երեխայի անկեղծ ուրախությունը, ով մեկ ամիս շոկոլադի երես չի տեսել ու իրեն անակնկալ շոկոլադ են տալիս...
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան