Պատերազմում որդի կորցրած ևս ութ ընտանիքում փոխնակ մոր օգնությամբ երեխաների ծնունդ է սպասվում
44-օրյա պատերազմում երկու որդի կորցրած Մելքոնյանների ընտանիքում նորից արու զավակ է լույս աշխարհ եկել: Դավիթը ծնվել է փոխնակ մոր ծառայության ծրագրի շնորհիվ:
Առողջապահության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համատեղ ծրագրի արդյունքում 5 -րդ երեխան է Դավիթը, որ փոխնակ մոր օգնությամբ ծնվել է պատերազմում որդի կորցրածների ընտանիքում:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, այս ծրագրի շրջնակներում շուտով ևս 8 ընտանիքում երեխաների ծնունդ է սպասվում: Պատերազմում որդի կորցրած ընտանիքներին փոխնակ մոր ծառայությունն ու նաև արտամարմնային բեղմնավորուման ծրագիրն ամբողջովին գտնվում է պետական հոգածության ներքո և իրականացվում է պետական պատվերով:
Հարակից հրապարակումներ`
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սամվել և Տիգրան Մելքոնյանների եղբայրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Ավագյանի եղբայրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Ասատուրյանի եղբայրը` Լեոն
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Պետրոսյանի եղբայրը. «Սամվելս մնում է իր տեղում, բայց փոքրիկը շունչ է բերել մեր տուն»
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը՝ Արեգը
- Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Պավլիկ Մանուկյանի քույրը՝ Էմմին
- Ծնվել է 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած Նարեկ Մանուկյանի եղբայրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին