
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Կանադայի նախաձեռնությունը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է ՀՀ-ում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում։
«Մենք ողջունում ենք Հայաստանում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը և այն դիտարկում որպես կարևոր ներդրում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում առաքելության դերի մեջ»,- նշված է ԱԳՆ գրառման մեջ։