Քաղաքական 12:32 20/07/2023 Աշխարհում

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Շառլ Միշելի կողմից Աղդամը որպես Լաչինի միջանցքին այլընտրանք նկատելը

Որպես համաեվրոպական հասարակական կազմակերպություն, որը ներկայացնում է Եվրոպայում հայկական սփյուռքի զգալի մասը, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակն իր խորը հիասթափությունն ու վրդովմունքն է հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի  վերջին հայտարարության առնչությամբ` Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ հուլիսի 15-ին եռակողմ հանդիպումից հետո։ Այս մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։ 

«Շառլ Միշելի այն մոտեցումը, ըստ որի` Աղդամից Արցախ «մարդասիրական» մատակարարումներ իրականացնելու ադրբեջանական պայմանը հավասարեցվում է Լաչինի միջանցքի բացման կարևորագույն խնդրին, մեծ սխալ է։ Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք դատապարտում ենք նախագահ Միշելի աջակցությունn ադրբեջանական օրակարգին, այն է՝ օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը որպես Արցախահայությանն այսպես կոչված «մարդասիրական օգնություն» տրամադրելու ուղի․ այն հայ բնակչությանը, որին Ադրբեջանը, ահաբեկելով և շրջափակման մեջ պահելով, ավելի քան յոթ ամիս փորձում է մատնել սովի։  Ադրբեջանը փաստացի աստիճանաբար սեղմում է Արցախի բնակչության շուրջ մահաբեր օղակը՝ շարունակ մղելով հուսահատության։

Եվրոպական խորհրդի նախագահը, արտահայտելով ԵՄ աջակցությունն ադրբեջանական օրակարգին, ոչ միայն օրինականացնում է ավտորիտար ռեժիմի էթնիկ զտումների քաղաքականությունը, այլև հակասության մեջ է մտնում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռի հետ, որով Ադրբեջանին հանձնարարվել էր անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Այս հայտարարությունը նաև անտեսում է 2023 թվականի մարտին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության անդամների նկատմամբ, եթե Ադրբեջանն անհապաղ չկատարի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի հրամանը: ԵՄ ղեկավարության այս մոտեցումը թույլ է տալիս Բաքվին խուսափել ճնշումներից Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում:

Հուլիսի 15-ին Շառլ Միշելի մամուլի հայտարարություններում կան այլ խիստ խնդրահարույց դրույթներ, այդ թվում՝  նրա կողմից «Ղարաբաղ» տերմինի օգտագործումը «Լեռնային Ղարաբաղ»-ի փոխարեն, ինչը քաղաքական նշանակություն և աշխարհագրական հստակ սահմաններ ունեցող տարածք է: Բացի այդ, նա խուսափում է պատշաճ կերպով անդրադառնալ 120.000 խաղաղ բնակիչների աղետալի հումանիտար իրավիճակին, չի շեշտում Ադրբեջանի պարտավորությունները միջազգային հանրության առաջ, չի անդրադառնում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային երաշխիքների անհրաժեշտությանը, ինչպես գերիների վերադարձի կարևորությանը:

Հուլիսի 14-ին, եռակողմ հանդիպմանն ընդառաջ, եվրոպական 470 կազմակերպություններ՝ ներառյալ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակը, բաց նամակով դիմել են նախագահ Միշելին՝ վեց կոնկրետ պահանջներով, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի հիմնարար և անձեռնմխելի իրավունքների պաշտպանությանը։ Թեև մենք երախտապարտ ենք հաստատված հաղորդակցության համար, որպես ԵՄ քաղաքացիներ հույս ունեինք, որ դա կբերի կոնկրետ արդյունքների։ Ավաղ, մամուլի հայտարարության բովանդակությունը հակառակն է ապացուցում։

Խաղաղության համար միջնորդությունը չի կարող հիմնված լինել պատերազմում պարտված կողմին շարունակական զիջումներ պարտադրելու տրամաբանության վրա՝ միաժամանակ դանդաղորեն լեգիտիմացնելով Ադրբեջանի կործանարար քաղաքականությունը։ Այս մոտեցումը ԵՄ-ին դարձնում է Արցախում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մեղսակից։ Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում ԵՄ ղեկավարությանն անհապաղ դադարեցնել նմանաբնույթ մոտեցումները, քանի որ բոլոր նրանք, ովքեր ներգրավված են բանակցային գործընթացում, կրում են ուղղակի պատասխանատվություն արդյունքների համար։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը Շառլ Միշելին կոչ է անում վերանայել իր հայտարարությունը՝ հաշվի առնելով վերը նշված հանգամանքները։ Առանց համապատասխան վերանայման  նախագահ Միշելի միջնորդական ջանքերը կողմնակալ են: Մենք դեռևս հույս ունենք, որ արդարության ձայնը լսելի կլինի, և որ մարդու արժանապատվությանն ու իրավունքներին հավատարմությունը Եվրամիության համար դատարկ սկզբունք չէ, որով վերջինս առաջնորդվում է, երբ այն համընկնում է իր քաղաքական շահերի հետ»,- նշված է հայտարարության մեջ։ 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}