Մշակույթ 12:49 20/07/2023

Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է

«Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող». նկարիչ Հակոբ Հակոբյանը:

Այսօր Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է։ 

Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին, Ջաջուռում։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ կենդանի նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։ Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը, և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին։

Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Անրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն։ Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով։ Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես 1915 թ հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։

Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թթ, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար: Մինասը որմնանկարները ստեղծել է 1970-74 թթ.։ Երևանում, Գյումրիում,Վահրամաբերդ գյուղում ստեղծել է թվով 20 որմնանկարներ, որոնց ընդհանուր տարածությունը հասնում է հինգ հարյուր քառակուսի մետրի: Ունի մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ:

Մ. Ավետիսյանը բեմանկարչական ինքնատիպ սկզբունքը զարգացրել ու թատերական պայմանականության նոր աստիճանի է հասցրել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումներում:

«Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ... Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ` նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով: Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»,- Մինասի մասին ասել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։

Մինասն աշխատել է նաև կինոյում, որպես Հրանտ Մաթևոսյանի «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմի նկարիչ։

«.. Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ: Նա իրենից կռանել էր մի մարդ, ում ստեղծած ոչ կատարելությունները նույնպես արժեք էին, ում ստեղծագործելն արդեն արժեք էր»,- գրել է Հրանտ Մաթևոսյանը։

1972–ի հունվարի 1-ին, աղետալի հրդեհի պատճառով այրվում են Մինասի արհեստանոցում գտնվող բոլոր կտավները՝ թվով մոտ 300 աշխատանք։ Այդ թվում նաև հարյուրից ավել ավարտված նկարներ, որոնք նախատեսված էին անհատական ցուցահանդեսի համար, զոհ դարձան կրակին։

Նկարիչը 1975թ. փետրվարի 16-ին Երևանում ենթարկվել է ավտովթարի ոմն տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից, և, չգալով գիտակցության, փետրվարի 23-ին կնքել է իր մահկանացուն։ Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են չպարզված։

«Մինասը շատ ինքնատիպ ու տաղանդավոր նկարիչ է: Իրեն գույներուն մեջ հզոր բան մը կա, արտակարգ ուժ մը, որ շատ ժամանակակից է և շատ հայկական: Մինասի նկարներուն մեջ ուժեղ կերպով Հայաստանը կզգամ»,- ասել է Գառզուն:

«Ես նկարում եմ լույսը, ոչ թե նյութը։ Լույսն ինձ մոտ գույն է... Ես կյանքին հեռվից եմ նայում, դրա համար էլ իմ նկարներում մանրուքները տեսանելի չեն». Մինաս Ավետիսյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:25
Շտապօգնության աշխատակցին կանչի ընթացքում մոխրամանով հարվածած տղամարդը ձերբակալվել է
Փետրվարի 21-ին ժամը 06․40-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային...
Աղբյուր` Panorama.am
15:57
Զորամասի հրդեհված ճաշարանը սկսել է գործել
Փետրվարի 19-ին ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր հրդեհի մարումից անմիջապես հետո սկսվել են վերանորոգման աշխատանքներ։...
Աղբյուր` Panorama.am
15:54
Արմինե Օհանյան. Ուրիշ ասացվածքներ էլ կան, որոնց իմացությունն օգտակար կարող էր լինել այսրոպեական կառավարիչների համար.
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը յուրահատուկ սեր ունի ասացվածքների նկատմամբ: Հատկապես շատ է...
Աղբյուր` Panorama.am
15:50
Տարեվերջին դեղերի շուկայում ունենալու ենք ծայրահեղ ծանր վիճակ. Անուշ Պողոսյան
«Այսօր Հայաստանում գրանցված է 3260 անուն դեղ։ 2018 թվականի համեմատ՝ Հայաստանում գրանցված դեղերի բացարձակ թիվը նվազել է 40 տոկոսով, որն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ջորջ Աղջայանը ստանձնել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահի պարտականությունները
Ամերիկահայ համայնքի երկարամյա ակտիվ գործիչ Ջորջ Աղջայանը ստանձնել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով տևական...
Աղբյուր` Panorama.am
15:13
Ինչու Հայաստանում չի ներդրվում առողջության ապահովագրությունը. Անուշ Պողոսյանը ներկացրեց խնդիրները
Հայաստանում առողջության ապահովագրությունը պետք է ներդրվեր դեռ 2023 թվականից։ 2023-ը համարվում էր նախապատրաստական տարի. պետք է ստեղծվեր...
Աղբյուր` Panorama.am
15:10
Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել
Այսդ տարվա հունվարին Հայաստանեկած զոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է։ Ինչպես երևում է, քաղաքի տոնական զարդարանքի վրա ծախսած միլիոնավոր դրամները...
Աղբյուր` Panorama.am
14:40
Տավուշի մարզում ապօրինի ծառահատումներին առնչվող դեպքերով վերականգնվել է շուրջ 24 միլիոն դրամ. Դատախազություն
2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 2048 քրեական վարույթ (2023 թվականի՝ 2046 քրեական վարույթ), դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Կրթություն» թերթը փակելով՝ մենք ինչ-որ իմաստով պատասխանատվության գործոնն ենք հարվածի տակ դնում. Սերոբ Խաչատրյան
Կառավարությունը վերջին նիստերից մեկում չզեկուցվող նախագծերի փաթեթով որոշում ընդունեց «Կրթություն» թերթի խմբագրությունը լուծարելու...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ավտոբուսի վարորդն այս պահին հիվանդանոցում է
Թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկի վարորդի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Երևանի ավտոբուս ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատարյանը...
Աղբյուր` Panorama.am
14:09
Երասխում ջուր չկա
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ...
Աղբյուր` Panorama.am
13:58
«Մենակ ենք մնացել, պետությունը լուծում չի տալիս».Հարյուրավոր բնակիչներ սպասում են Վարդան Սրմաքեշի պատասխանին
Երևանի Հալաբյան 55 և Ֆուջիկի 6  փողոցների հատվածում կառուցվող «Նուռ» համալիրի 200-ից ավելի ընտանիքներ թեև ունեն բնակարանների...
Աղբյուր` Panorama.am
13:38
Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում կացնnվ հարձшկվել են կնոջ վրա
Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում  կացնով զինված տղամարդը ներխուժել է տներից մեկն ու հարձակվել մի կնոջ վրա։ The Jerusalem Post-ը,...
Աղբյուր` Panorama.am
13:09
Գործող վարչախումբը հարվածներ է հասցնում հայոց լեզվի վարկին և հեղինակությանը. Մենուա Սողոմոնյան
«Մայրենիի միջազգային օրն առիթ է ասելու, որ գործող վարչախումբը հայոց լեզվի հեղինակության բարձրացումը, զարգացումը, ոչ միայն իր...
Աղբյուր` Panorama.am
13:08
Մանկապարտեզները կառուցելու համար Նիկոլ Փաշինյանը Աշոտիկի բերնի՞ց է կտրում. Ռուբեն Մխիթարյան
«Մանկապարտեզները կառուցելու համար Նիկոլ Փաշինյանը գումարներն իր տնի՞ց է բերում,  Աշոտիկի բերնի՞ց է կտրում։ Եկեք՝ ճիշտ...
Աղբյուր` Panorama.am
12:56
Հայաստանում մի շարք ճանապարհներ փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
12:52
Տեղումներն ու ջերմաստիճանի նվազումը կշարունակվեն. Հիդրոմետ
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկն առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային...
Աղբյուր` Panorama.am
12:52
Նորք Մարաշում բախվել են 5 մեքենաներ, վնասվել է գազատար խողովակը, որից առկա է եղել արտահոսք
Փետրվարի 20-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշ 8-րդ փողոցի տներից մեկի...
Աղբյուր` Panorama.am
12:42
Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Զվարթնոց» օդանավակայանն ապահովել է անվտանգ թռիչք-վայրէջքներ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ապահովել է անվտանգ թռիչք-վայրէջքներ:   «Չնայած նախորդ օրվա ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Մարտի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքախմբերի համար
Հայաստանում 2023 թվականից փուլային եղանակով ներդրվում է ապրանքների թվային դրոշմավորման  գործընթացը: Նույնականացման միջոցներով արդեն իսկ...
Աղբյուր` Panorama.am
12:26
Որդիս բանակից վերադարձավ, իրար հետ կարճ շատ կարևոր զրույց ունեցանք. Ռուբեն Մխիթարյանը՝ Գյումրու ընտրություններին մասնակցելու որոշման մասին
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշումը կայացրել է վերջին  15-20 օրվա ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
12:16
Զելենսկին ստում է թե մերժել է ԱՄՆ-ի առաջարկած հանքային գործարքը. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վլադիմիր Զելենսկին ստել է, երբ ասել է, թե մերժել է ուկրաինական հանքանյութերի վերաբերյալ ԱՄՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Լիլիթ Գալստյանն ԵԱՀԿ ԽՎ-ում առաջարկել է առաքելություն ուղարկել Բաքու՝ դիտարկելու հայ գերիների նկատմամբ ընթացող դատավարական ֆարսը
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ  պատվիրակության անդամ Լիլիթ Գլստայանը ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում հանդես է եկել ելույթով՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:05
Սոս Հակոբյան. Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար
«Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար (եթե այն դեռ գոյություն ունի), այս անգամ ոչ թե ձյան, այլ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն անհանգստացնող կերպով աճում է. Նոր ցուցակում ներառված են նաև լրագրողներ
Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն արագորեն աճում է։ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը պատրաստել է զեկույց. ըստ Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
11:27
Իտալիան նվաuտաgnւgիչ է որակել Էստոնիայի «Եվրատեսիլի» երգը
Codacons կազմակերպության իտալացի իրավապաշտպանները նվաստացուցիչ են անվանել Espresso Macchiato երգը, որը էստոնացի ռեփեր Թոմի Քեշը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
11:19
Համագործակցություն, կոալիցիա իշխանության հետ բացառում եմ. Մարտուն Գրիգորյան
«Ես շնորհակալ եմ Աստծուն, որ տվել է ինձ ուժ, շնորհք, թասիբ, որ ես կարողանամ կայանալ որպես մարդ, գործարար։ Բոլորը Գյումրիում մեզ լավ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Երևանի բակերից մեկում վիճաբանnւթյnւն է եղել, 16-ամյա երիտասարդին դանակաhարել է 49-ամյա հարևանը
Փետրվարի 20-ի ժամը 23.07 ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Աստավածամայր» ԲԿ-ից, որ դանակով...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 120սմ, երկու օրում թափվել են ամսական նորմայի չափ տեղումներ
Վերջին անգամ նման հզոր ցիկլոնային շրջանառություն հանրապետությունում ունեցել էինք 2016 թվականի հունվարի 1-2-ի
Աղբյուր` Panorama.am
11:08
ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մի քանի անգամ գաղտնի հանդիպել են Շվեյցարիայում. Reuters
Reuters -ի  աղբյուրների համաձայն՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների՝ Շվեյցարիայում կազմակերպած գաղտնի հանդիպումները տեղի են ունեցել անցած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան
10:52 20/02/2025

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}