«Մարգարա» սահմանային անցակետում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում. Ռուստամ Բադասյան
«Կառավարության նիստերում մի շարք որոշումներ են ընդունվել ֆինանսավորման հետ կապված, «Մարգարա» սահմանային անցակետում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում»,-կառավարության դիմաց տված ճեպազրույցում հայտեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով Թուրքիայի հետ սահմանին ՀՀ հսկիչ անցակետի կառուցման ֆինանսավորման հետ կապված հարցին։
ՊԵԿ նախագահը նշեց, որ ինքը պատասխանատու է միայն իր լիազորության մասով:
«Մեր խնդիրը սահմանային մաքսային հսկողության անցակետի պատշաճ իրականացման համար պայմանների ապահովումն է, մենք այն իրականացնում ենք»,-ասաց Բադասյանը՝ աշխատանքների ավարտի մասին կոնկրետ ժամկետ չնշելով։
ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ վերջին շրջանում Իրանի հետ սահմանին հայտնաբերված թմրանյութերի ապօրինի շրջանառման դեպքերը մաքսային անցակետի հետ կապ չունեն, Արաքսի վրայով են անցկացվել, իսկ ՊԵԿ-ը հայտնաբերել է ֆենիլկետամինի մաքսանենգության դեպքի շղթա այլ մաքսակետում:
Հարակից հրապարակումներ`
- Խաթարված է դեղորայքի տեղափոխումն Արցախ. Անահիտ Ավանեսյան
- ՊԵԿ-ը պատվիրել է հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսակետի նախագիծը
- ՊԵԿ-ը Մարգարայի անցակետի վերագործարկման համար նախապատրաստական աշխատանքներ է սկսել. Ռուստամ Բադասյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին