Եվրոպան իր գազի դիմաց պատրաստ է 120 հազար մարդու ուղարկել ստրկության, մահվան կամ հայրենազրկման. Բաղդասարյան
«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է.
«Հայաստանում շատերը չեն պատկերացնում, թե ինչ վիճակ է Արցախում, շատերը չեն պատկերացնում, որ երեխաները կիսասոված են, որ տուն կա, որտեղ միայն հաց են ուտում: Ու գիտե՞ք՝ ինչն է սարսափելին, որ շատերը չեն էլ ուզում լսել այդ մասին, չեն էլ ուզում պատկերացնել այդ վիճակը:
Եվրոպական երկրներում շատ բան չգիտեն Արցախի մասին, չգիտեն, որ այնտեղ ապրում են ազատ մարդիկ, և այնտեղ ապրողները իրենցից տարբերվում են միայն նրանով, որ ուզում են իրենք էլ ազատ ապրեն: Այո, Արցախում հանգիստ կարող են քննադատել իրենց պաշտոնյաներին, ազատ արտահայտել իրենց կարծիքը: Իսկ Եվրոպան շատ լավ գիտի, որ Ալիևը ամենակոռումպացված լիդերներից մեկն է աշխարհի: Ալիևյան կլանը թալանում է երկիրը, բնական ռեսուրսներից ստացված գումարները հիմնականում հոսում են Ալիևների և նրա կնոջ՝ Փաշաևների կլանների հաշիվներին, դառնում անշարժ գույք, ակտիվներ աշխարհի տարբեր ծայրերում: Ալիևին քննադատողները սպանվում են, հայտնվում բանտերում:
Ու Եվրոպան այժմ, առանց որևէ երաշխիքի, ասում է՝ դուք, արցախցիներ, պետք է ենթարկվեք Ալիևին, դառնաք նրա ստրուկը, գնացեք հետը քննարկեք ևորոշեք, թե ինչպիսի ստրուկ եք լինելու: Եվրոպան իր գազի դիմաց պատրաստ է 120 հազար մարդու ուղարկել ստրկության, մահվան կամ հայրենազրկման: Ահա այն երեք ճանապարհները, որ առաջարկում է Եվրոպան ադրբեջանական գազի դիմաց:
Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ Հայաստանը, միացել է Եվրոպայի այդ պահանջին: Ռուսաստանն էլ շարունակում է իր գազը Ադրբեջանի միջոցով վաճառել Եվրոպային: Ռուսաստանը, որ իբրև իր խաղաղապահներով պիտի ապահովեր Հայաստանի հետ կապող միջանցքի անխափան աշխատանքը, սնունդ է տանում ուղղաթիռներով միայն իր զինվորների համար, երբ իրենցից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող երեխաները սոված են: Ահա այսպիսին է 21-րդ դարի աշխարհը: Ու Արցախը մեն-մենակ է»։
Հարակից հրապարակումներ`
- Շրջափակված Արցախում արդեն բախվում են դեղորայքի խնդրի
- Պաշարված Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է. ՄԻՊ գրասենյակ
- Արցախում վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ. Գլխավոր բժիշկ
- Արցախում մարդիկ մահացել են՝ ժամանակին բուժօգնություն չստանալով
- Արցախի այսօրվա սպիտակ ջարդը կդառնա յաթաղանով-ջարդ. Նաիրա Զոհրաբյան
- Պաշարված Արցախում գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է գրեթե անհնար
- Շրջափակված Արցախում անասնապահության ճյուղը շատ ավելի վատ վիճակում է գտնվում. Գեորգի Հայրիյան
- Արցախում 860 տնտեսվարող սուբյեկտ շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը
- Արցախում կաթնամթերքի ու հացի համար հերթեր են
- Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը․ Ռուբեն Վարդանյան
- Անընդունելի ենք համարում Շառլ Միշելի հայտարարությունը. Արցախի ՀԿ-ներ
- Քաղաքագետ. Իրավիճակը հետզհետե տանում է Արցախի կորստի
- Մանկահասակ երեխաների մայրերը՝ ի աջակցություն Արցախում ապրող երեխաների
- Հարգելի Արցախից դուրս ապրող հայրենակիցներ
- Արցախից հերքում են, թե Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում
- Արցախի խանութներն՝ այսօր
- 10-ամյա Սոֆին մեկ ժամ հերթ է կանգնել, որ կաթ առնի. պաշարված Արցախում հումանիտար աղետը ժամ առ ժամ է խորանում
- Հարսանիք Արցախում. շրջափակման 217-րդ օր
- Մոմավառություն ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ Արցախում մահացած բալիկների հիշատակին
- Երկրորդ համաշխարհայինի մեր մասնակիցներն ասում են, թե տարբեր ճակատամարտերում հաղթել են արդյո՞ք նրա համար, որ սովամահ լինեն Արցախում. Բաբայան