«Հրապարակ». Արցախում իրավիճակը գնալով վատթարանում է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախում իրավիճակը գնալով վատթարանում է, խանութները գրեթե դափ-դատարկ են, առաջին անհրաժեշտության մթերքները սահմանափակ քանակով են մարդկանց հասանելի։ Արցախից մեզ պատմեցին, որ թերսնման հետևանքով ուշագնացության դեպքերը շատացել են: Միայն վերջին հանրահավաքի ժամանակ 3-4 երիտասարդ կին է ուշագնաց եղել, որոնցից մեկը՝ հղի: Շտապօգնության բժիշկներն ախտորոշել են, որ երիտասարդ կանանց ուշագնացության պատճառը թերսնվածությունն է: Այս տեղեկությունը հաստատեց նաև ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, վատացածներից մեկը հենց նրա կողքին է եղել։
Եվ չնայած այս ծանր վիճակին, Ադրբեջանի մեկնած «մարդասիրական ձեռքը»՝ Աղդամով առևտուր անելու առաջարկը, բոլոր արցախցիների համար մերժելի է, և սրանով էր պայմանավորված բետոնապատնեշով Աղդամ տանող ճանապարհը փակելու ակցիան։ Բայց Արցախում կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են իշխանություններին համոզել, որ ընդունեն այդ առաջարկը, որ բնակչությունը սովամահ չլինի, չհուսահատվի և հետագայում չլքի Արցախը: Այսինքն` Արցախի ինտեգրումն Ադրբեջանին համարում են նվազ վտանգավոր, քան այս իրավիճակը: Այդ ուժերի առաջամարտիկը Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». «Ականջ ծամելու» պատրաստակամություն հայտնածը ՔՊ-ի 3-րդ համարն է
- «Հրապարակ». Ընտրություններից հետո Ավինյանի մարդկանցից շատերը կգործուղվեն վարչական շրջաններ՝ թաղապետ, փոխթաղապետ կնշանակվեն
- «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կողքին հենց այնպիսի մարդիկ են, որոնք մսխում են պետբյուջեն
- «Հրապարակ». Երևանի ընտրությունների հայտերը ներկայացվելու են օգոստոսի 3-13-ը, գրանցումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան