«Ժողովուրդ». Ինչո՞ւ է գաղտնի. Մոտ 1.5 մլն դոլար Նիկոլ Փաշինյանը հատկացնում է ինչ-որ շենքային պայմանների բարելավման համար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 592 մլն 26 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ նման որոշում կընդունվի կառավարության վաղվա նիստում։ Նախագիծը ընդգրկված է չզեկուցողների շարքում և նաև գաղտնի կետ է պարունակում։
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ գաղտնի կետ ունեցող հարցով բյուջեից գումար է տրամադրվում։ Իսկ ինչո՞ւ է գաղտնի. այն պարզ պատճառով, որ մոտ 1.5 մլն դոլար Նիկոլ Փաշինյանը հատկացնում է ինչ-որ շենքային պայմանների բարելավման համար: Սա՝ այն դեպքում, երբ սահմանամերձ բնակավայրերում անգամ կենսական ջրի ու կենցաղային խնդիրներ կան, դպրոցներ ու մանկապարտեզներ կան, որ տարիներով չեն նորոգվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Արցախում իրավիճակը գնալով վատթարանում է
- «Ժողովուրդ». «Ականջ ծամելու» պատրաստակամություն հայտնածը ՔՊ-ի 3-րդ համարն է
- «Հրապարակ». Ընտրություններից հետո Ավինյանի մարդկանցից շատերը կգործուղվեն վարչական շրջաններ՝ թաղապետ, փոխթաղապետ կնշանակվեն
- «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կողքին հենց այնպիսի մարդիկ են, որոնք մսխում են պետբյուջեն
- «Հրապարակ». Երևանի ընտրությունների հայտերը ներկայացվելու են օգոստոսի 3-13-ը, գրանցումը