Զախարովա. Մոսկվայում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացման շանսերը շատ լավ են
«Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու լավ հնարավորություններ կան»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երբ այդ հանդիպման կազմակերպմամբ զբաղվող փորձագետներից հստակ ամսաթիվ ստանանք, ապայման կկիսվենք տեղեկատվությամբ», -ասել է Զախարովան:
Անդրադառնալով Արցախի Հանրապետության շրջափակմանը և հարցին, թե Ռուսաստանը միջանցքի ապաշրջափակմանը հասնելու այլ մեթոդներ և մեխանիզմներ ունի՞, բացառությամբ այն կոչերի, որոնց ականջալուր չէ Բաքուն, և հնարավո՞ր է ուղղաթիռներով և ինքնաթիռներով սնունդ մատակարարել, Զախարովան ասել է. «Մենք աշխատում ենք բոլոր կողմերի հետ, ոչ միայն հրապարակային դաշտում: Խոսքը մեթոդաբանության մասին է։ Ինչ վերաբերում է մարդասիրական օգնություն տեղափոխելուն, ապա, ինչպես մենք հասկանում ենք, առանձին երկրներ և միջազգային կառույցներ ներկայումս աշխատում են այս խնդրի լուծման տարբերակների վրա»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին