Ադրբեջանը զորավարժություններ է սկսում Կասպից ծովում
Հանրապետությունում սկսվել են Կասպից ծովի ադրբեջանական հատվածում էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության կազմակերպման վարժանքները։ ՏԱՍՍ-ը ներկայացրել է հատված Ադրբեջանի ՊՆ-ի ատարածած հաղորդագրությունից ։
Գործակալության տվյալներով՝ 2023 թվականի ուսումնական պլանի համաձայն անցկացվող «Խազրիի ալիք» զորավարժություններին մասնակցում են ռազմածովային և ռազմաօդային ուժերի, ցամաքային և առափնյա պահպանության ստորաբաժանումները։ Ընդհանուր առմամբ ներգրավված է 1500 մարդ։
«Զորավարժությունների հիմնական նպատակն է մշակել հրամանատարների և շտաբի սպաների համատեղ գործողությունները Ադրբեջանի տարածքային ջրերում սպառնալիքի դեպքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ղրիմում այրվող զորավարժարանի մոտ գտնվող մի քանի գյուղերի բնակիչներ մեկ օրով կտարհանվեն
- ՀԱՊԿ երկրների փրկարարների զորավարժությունները նվիրված կլինեն միջուկային և ռադիացիոն անվտանգությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին