Ստեփանակերտի կենտրոնական շուկան գրեթե ամբողջությամբ դատարկ է
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն անգլերեն լեզվով տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Ստեփանակերտի կենտրոնական շուկան այս օրերին գրեթե ամբողջությամբ դատարկ է, նկատվում է թարմ մթերքների՝ մրգի ու բանջարեղենի սուր պակաս։
Նշվում է, որ շրջափակման պատճառով այժմ հասանելի են միայն տեղական արտադրության սեզոնային գյուղատնտեսական մթերքները, որոնք բավարար չեն Արցախի 120 հազար բնակչին ապահովելու համար։ Հանրապետությունում վառելիքի բացակայության պատճառով հսկայական խնդիրներ կան նաև համայնքների միջև ապրանքների տեղափոխման հետ կապված։
Հիշեցնենք, որ արդեն յոթ ամիսց ավելի թշնամի երկիր Ադրբեջանը ապօրինի փակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Հարակից հրապարակումներ`
- Սթրեսի բարձր մակարդակի և թերսնման պատճառով Արցախում կանանց վերարտադրողական առողջությունը վտանգի տակ է
- Արցախում ճգնաժամը ժամ առ ժամ լրջանում է, հստակ գործողություններ պետք է ձեռնարկվեն. Ռուբեն Վարդանյան
- Ստեփանակերտի խանութներում այլևս հաց չեն վաճառում
- Խաթարված է դեղորայքի տեղափոխումն Արցախ. Անահիտ Ավանեսյան
- Ստեփանակերտում տրանսպորտային միայն երկու երթուղի է աշխատում
- Շրջափակված Արցախում արդեն բախվում են դեղորայքի խնդրի
- Պաշարված Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է. ՄԻՊ գրասենյակ
- Ստեփանակերտում այժմ գործում է ընդամենը երկու երթուղի, իրավիճակը գնալով վատթարանալու է․ԱՀ ՏԿԵՆ առաջին տեղակալ
- Վառելիքի գերսղությամբ՝ Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով
- Ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել. Արցախի ՄԻՊ
- Արցախի ՄԻՊ. Կրկնում եմ՝ Արցախում իրավիճակն օրհասական է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան