«Բացում» նախաձեռնությունը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ մթերք է հավաքել
«Բացում» նախաձեռնությունը ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ մթերք է հավաքել` պահանջելով դրանք փոխադրել շրջափակված Արցախ։
«Քանի որ Արցախ այլևս ոչ մի օգնություն չի մտնում, մենք որոշեցինք առաջին անհրաժեշտության ապրանքները այստեղ հավաքել, այդպիսով նաև գրավելով ՄԱԿ–ի ուշադրությունը։ Այսպես մենք որոշակի անհարմարություն ենք ստեղծում իրենց համար, շուտով այստեղ նաև տեղաշրժման խնդիրներ կլինեն»,– Armenia Sputnik-ի հետ զրույցում ասել է«Բացում» նախաձեռնության անդամ Անուշ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ից նախաձեռնությունը սկսել է պարենի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների (ըստ համաձայնեցված ցուցակի) հավաքագրում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։
«Այսպիսով դիմում ենք Միավորված ազգերի կազմակերպությանը բեռները իրենց դրոշի ներքո Արցախ տեղափոխելու համար»,- հայտնել էին նախաձեռնությունից։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները 100 պարկ ալյուր են տեղափոխում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ պահանջելով այն հասցնել Արցախ
- Սթրեսի բարձր մակարդակի և թերսնման պատճառով Արցախում կանանց վերարտադրողական առողջությունը վտանգի տակ է
- Արցախում ճգնաժամը ժամ առ ժամ լրջանում է, հստակ գործողություններ պետք է ձեռնարկվեն. Ռուբեն Վարդանյան
- Շրջափակված Արցախում արդեն բախվում են դեղորայքի խնդրի
- Պաշարված Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է. ՄԻՊ գրասենյակ
- Արցախում վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ. Գլխավոր բժիշկ
- Արցախում մարդիկ մահացել են՝ ժամանակին բուժօգնություն չստանալով
- Պաշարված Արցախում գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է գրեթե անհնար
- Արցախում կաթնամթերքի ու հացի համար հերթեր են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան