Գործադիրն այսօր Գրանտ-Լեոն Ռանոսին կազատի պարտադիր զինվորական ծառայությունից
Կառավարությունն այսօր որոշում կընդունի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ Ռանոսին Հայաստանի Հանրապետության նախագահի 2023 թվականի մայիսի 11-ի N ՆՀ -155-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել:
«Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու է ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցաշարերին:
Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը:
Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսը հաշվառված է Երևանի թիվ 2 զինվորական կոմիսարիատում»,-ասվում է փաստաթղթում:
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ-Լեոն Ռանոսը իր կարիերան կշարունակի Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ում
- Պետրակով. Մեծ խնդրանք ունեմ՝ միայն շատ մի գովեք Ռանոսին
- Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին