Ադրբեջանը պայմաններ դրեց «Կարմիր խաչի» առջև, որ ՀՀ մեկնող հիվանդները պետք է լրացուցիչ բուժզննության ենթարկվեն անցակետում. Ներսիսյան
«Արցախում գյուղատնտեսական բերքահավաքի հետ կապված աշխատանքների մոտ 70 տոկոսն անակատար է, և այլևս հնարավոր չէ շարունակել»,- այս մասին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին։
«Մասնավոր ոլորտում աշխատատեղերի համատարած կրճատումներ են, գործազուրկների մեծ բանակ կա, որը ֆինանսական, առումով մեծ ծանաբեռնավծություն է պետության համար»,- ասել է Ներսիսյանը։
«Ստեփանակերտում հանրային տրանսպորտը չի աշխատում։ Եվ նվազագույն չափով ուղղակի շրջանների կապն ենք փորձում ապահովել Ստեփանակերտի հետ։ Եվ սա կրկնում եմ, նվազագույն չափով»,- ասել է պաշտոնյան։
Ըստ նրա, խնդիր կա նաև աղբահանության հետ կապված, որը կարող է առաջացնել համաճարակային ու սանիտարական լրջագույն խնդիրներ։
«Արցախպրեսի»-ի հաղորդմամբ, Գ. Ներսիսյանը նաև խոսել է, թե ինչ քայլերի է դիմում ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժառուների տեղափոխման ժամանակ՝ այնտեղ ներգրավելով բժիշկների։
«Ադրբեջանի հնարամտությունը սահմաններ չունի։ Ի վերջո, մենք հասանք մի կետի, երբ Ադրբեջանն ադրբեջանցի բժիշկներ ներգրավեց և պայմաններ դրեց «Կարմիր խաչի» առջև, որ Հայաստան մեկնող հիվանդները պետք է լրացուցիչ բուժզննության ենթարկվեն անցակետում»,- ասել է պետնախարարը։
«Սրանք պայմաններ են, որոնք ուղղված են մեր քաղաքացիների արժանապատվության դեմ, նրանց անհարմար դրության մեջ դնելուն։ Եվ ինչպե՞ս եք պատկերացնում այս պայմաններում մեր քաղաքացիներն ադրբեջանցիների կողմից բուժզննության ենթարկվեն։ Ես չեմ բացառում, ավելին, համոզված եմ, որ այդ գործընթացը նույնիսկ տեսախցիկների տեսադաշտում է լինելու»,- ընդգծել է Գուրգեն Ներսիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում սոցիալական խոցելի խմբերի խնամքն ու բուժումը շրջափակման պայմաններում գրեթե անհնար է դարձել
- Էլ չգիտեմ՝ ինչպես կարելի է գոռալ, որ հասկանան՝ իրավիճակն օրհասական է. Արցախի ՄԻՊ
- Արցախի ենթակառուցվածքները՝ թշնամու թիրախում
- Քաղաքացիները 100 պարկ ալյուր են տեղափոխում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ պահանջելով այն հասցնել Արցախ
- Գուրգեն Ներսիսյանը կոչ է արել Արցախի հանրային միջոցներից տարիներ շարունակ սնված ու շարունակաբար օգտվող «գործարարներին»
- Բաբայան. Արցախն այժմ յուրատեսակ Գողգոթա է, որտեղ որոշվում է հայ ժողովրդի և նույնիսկ քաղաքակիրթ հանրության ճակատագիրը
- Սթրեսի բարձր մակարդակի և թերսնման պատճառով Արցախում կանանց վերարտադրողական առողջությունը վտանգի տակ է
- Խաթարված է դեղորայքի տեղափոխումն Արցախ. Անահիտ Ավանեսյան
- Շրջափակված Արցախում արդեն բախվում են դեղորայքի խնդրի
- Չի կարելի թույլ տալ՝ բարբարոս թշնամին հինավուրց քաղաքակրթությունն արմատախիլ անի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ոչ մի թիզ սրբազան հողում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան