Թուրքիան ցանկանում է Չինաստանից ստանալ Bayraktar TB2-ի արդիականացման տեխնոլոգիա
Թուրքական ռազմարդյունաբերական համալիրն ակնկալում է Չինաստանից ստանալ անօդաչու թռչող սարքերի արդիականացման և համատեղ արտադրություն հիմնելու տեխնոլոգիա։ Ինչպես գրում է հոնկոնգյան South China Morning Post թերթը՝ վկայակոչելով չինացի փորձագետներին, Անկարան ցանկանում է Պեկինի օգնությամբ արդիականացնել Bayraktar TB2-ը։
Պեկինում տեղակայված Yuan Wang ռազմական վերլուծական կենտրոնի աշխատակից Չժոու Չենմինի խոսքով՝ ուկրաինական հակամարտության ընթացքում «թուրքական Bayraktar TB2-ի թույլ կողմերը պարզ են դարձել»։ «Անկարան հույս ունի, որ Պեկինն իրեն կփոխանցի իր անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիան, որպեսզի արդիականացնի TB2-ը և իր հնարավորությունները դարձնի նույնը, ինչ չինական անօդաչու սարքերը»,-ընդգծել է փորձագետը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ -պՊարբերականը նշում է, որ խոսքը Tsaihong (CH) սերիայի չինական անօդաչու թռչող սարքերի և BT-001 հետախուզական մեքենաների մասին է, որոնց բնութագրերը համեմատելի են ամերիկյան MQ-9 Reaper-ի հետ։
Ինչպես նշել է չինացի ռազմական դիտորդ Սոնգ Չժոնպինը, համագործակցության հնարավոր գոտի կարող են դառնալ նաև բազմակի օգտագործման հրթիռային համակարգերը, մարտավարական հրթիռները և հակաօդային պաշտպանության համակարգերը։
Հարակից հրապարակումներ`
- Քուվեյթը ավելի քան 370 միլիոն դոլարի թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքեր է պատվիրում
- Թուրքական Bayraktar անօդաչուները հասել են Կոսովո
- Ռումինիան Թուրքիայից գնել է 18 միավոր «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներ
- Ուկրաինան Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ են նվեր ստացել
- Ուկրաինան թուրքական ընկերությունից անվճար ստացել է «Bayraktar»-ներ
- Թուրքական ընկերությունը նախատեսում է Ուկրաինայում արտադրել Bayraktar Kizilelma նոր անօդաչու թռչող սարք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան