«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորները պետբյուջեին վերաբերվում են, ինչպես սեփականության
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ պետբյուջեին վերաբերվում են, ինչպես սեփականության. բոլոր հնարավոր եղանակներով նրանք գումար են կորզում պետբյուջեից: Ծագումով ապարանցի Մաթևոս Ասատրյանը, օրինակ, որ 11 անշարժ գույք ունի, ամեն ամիս պետությունից 100 հազար դրամ տան վարձի փոխհատուցում է ստացել:
Պաշտոնական հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը 2023 թվականի հունվարին բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք է գնել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավորն այն ձեռք է բերել 800 հազար դրամով, որը գտնվում է Երևանում՝ Աջափնյակ վարչական շրջանում։
Բացի այս տարածքից, որի միանձնյա սեփականատերն է նա, Ասատրյանը տնօրինում է ևս տասը անշարժ գույքի՝ երկու բնակարան, 5 հողամաս, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն և հողին ամրացված այլ անշարժ գույք և մեկ ավտոտնակ։ Երկու բնակարանները գտնվում են Աջափնյակ վարչական շրջանում, որոնք նա ձեռք է բերել նույն օրը՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին։ Այդ բնակարաններից մեկի պարագայում նա համասեփականատեր է, իսկ մյուսի դեպքում 1/3 բաժինն է իրենը։ Մյուս բոլոր գույքերը նա ունեցել է մինչև հեղափոխությունը։
Այս ամենը նա գնել է՝ ունենալով միայն պատգամավորի աշխատավարձը՝ որպես եկամուտ, որը մեկ տարվա ըթացքում կազմել է 7 մլն 886 հազար դրամ։
Ու թեև Մաթևոս Ասատրյանը պատգամավոր եղած ժամանակ Աջափնյակ վարչական շրջանում 2021-ին 2 բնակարան է գնել, այնուամենայնիվ, օգտվելով պատգամավորի երաշխիքների մասին օրենքի 9-րդ հոդվածից, այն է՝ եթե պատգամավորը Երևանում չունի բնակարան, նրան վարձավճարի փոխհատուցում է տրվում, ստացել է 100 հազար դրամ ամսական փոխհատուցում:
ԱԺ լրատվական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են՝ 2021 և 2022 թվականներին Մաթևոս Ասատրյանը օրենքի խախտմամբ ստացել է վարձավճարի փոխհատուցում: Մանրամասները՝ առաջիկայում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Հայկ Մարությանը դեռ վերջնական որոշում չունի` առաջադրվել, թե ոչ
- «Ժողովուրդ». Ինչո՞ւ է գաղտնի. Մոտ 1.5 մլն դոլար Նիկոլ Փաշինյանը հատկացնում է ինչ-որ շենքային պայմանների բարելավման համար
- «Հրապարակ». Արցախում իրավիճակը գնալով վատթարանում է
- «Ժողովուրդ». «Ականջ ծամելու» պատրաստակամություն հայտնածը ՔՊ-ի 3-րդ համարն է
- «Հրապարակ». Ընտրություններից հետո Ավինյանի մարդկանցից շատերը կգործուղվեն վարչական շրջաններ՝ թաղապետ, փոխթաղապետ կնշանակվեն
- «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կողքին հենց այնպիսի մարդիկ են, որոնք մսխում են պետբյուջեն
- «Հրապարակ». Երևանի ընտրությունների հայտերը ներկայացվելու են օգոստոսի 3-13-ը, գրանցումը