
«Հրապարակ». Երևանի ընտրությունների հայտերը ներկայացվելու են օգոստոսի 3-13-ը, գրանցումը
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԿԸՀ-ն հաղորդեց, որ Երևանի ընտրությունների հայտերը ներկայացվելու են օգոստոսի 3-13-ը, գրանցումը՝ մինչև օգոստոսի 18-ը: Թեկնածուներն արդեն ցուցակների վերջին ճշգրտումներն են անում: Ինչպես հայտնի է` քաղաքապետի թեկնածուների մեջ է նաև Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ Նա առաջադրվելու է «Հաղթանակ» կուսակցության ցուցակով: Նրա ցուցակում հիմնականում մասնագետներ են ընդգրկվելու, որոնք քաղաքային տնտեսությունից գլուխ են հանում:
Մեկը Վարդան Աղաբեկյանն է` մասնագիտությամբ ինժեներ-շինարար, աշխատել է «Քաղբարեկարգշին» շինարարական վերանորոգման վարչությունում, եղել է N1 ճանապարհաշինարարական ձեռնարկության տնօրեն, Նոր Նորք շինարարության-բարեկարգման կոմունալ տեսչության բաժնի պետ, Կենտրոնի կոմունալ բաժնի պետ: Ցուցակի առաջին կինը, հավանաբար, կլինի ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը` «Կենաց տուն» ՀԿ հիմնադիր Վանո Դադոյանի կինը, 5 երեխայի մայր․ ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բաժինը, մանկավարժ, մշակութային նախաձեռնությունների հեղինակ և կազմակերպիչ։ Մնացականյանի ցուցակում է նաև 38-ամյա Արթուր Բաբայանը` մասնագիտությամբ մարզական լրագրող։ Եղել է Կենտրոն վարչական շրջանում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աղբահանության պատասխանատուն, այնուհետև՝ ՀՈԱԿ-ի աղբահանության համակարգման և կառավարման բաժնի պետը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին