Ամոթ է, դուք սովի եք մատնում 120 հազար հայերի, այդ թվում 30 հազար մանուկներին. Ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Արցախյան երրորդ պատերազմից ժամանակ տեղահանված և Հայաստանում ապաստան գտած մի խումբ արցախցիներ կրկին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ են ու կրկին նույն պահանջով՝ բացել կյանքի ճանապարհը, որն արդեն 7 ամսից ավելի ապօրինի փակ է Ադրբեջանի կողմից, քաղաքացիների կողմից հավաքված պարենն ինչ –որ ճանապարհով հասցնել արցախահայերին, որոնք սովի են մատնված։
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն իր աջակցությունն ու զորակցությունը հայտենց ողջ արցախահայությանը, որն այսօր պահպանում ու պաշտպանում է համայն հայության պատիվն ու արժանապատվությունը։
«Թող բոլորն իմանան՝ նրանք, ովքեր սովի են մատնված ոչ միայն Ադրբեջանի կողմից, այլ լուռ ու մունջ նայող միջազգային հանրության բոլոր ինստիտուտների կողմից, այնտեղ է մարդու իրավունքների ու արժանապատավության ուղղակի մարմնավորումը, այդ մարդիկ իրենց կյանքով, զրկանքներով ապացուցում են, որ ոչինչ չկա ավելի բարձր, քան մարդու արժանապատվությունը, որն այդքան մեծ ոգևորությամբ ուզում են նսեմացնել նախ և առաջ եվրոպական չինովնիկները։
Դիմելով ձեզ ունենք միայն մեկ խնդրանք՝ ապահովեք կամ հողային կամ օդային ճանապարհը։ Մենք ձեզանից սնունդ չենք ուզում, մենք ինքներս ենք բերելու սնունդը, պահանջում ենք ապահովել ճանապարհը։ Ամոթ է, դուք սովի եք մատնում 120 հազար հայերի, այդ թվում 30 հազար մանուկներին։
Ո՞ր մեկդ է հավատում, որ դուք ուզում եք բացել ճանապարհը ու չեք կարողանում։ Ինչի՞ համար են ձեր այդ գրասենյակներն ամեն երկրում։ Դուք կարողանում եք, չեք անում․ Պահանջում ենք՝ բացեք կյանքի ճանապարհը կամ փակեք ձեր գրասենյակը»,- Լարիսա Ալավերդյանն իր կոչն ուղղեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին։
«Բացեք կյանքի ճանապարհը, իմ ընկերները քաղցած են»,- դիմեց միջազգային հանրությանն արցախցի փոքրիկը։
«Բացեք կյանքի ճանապարհը։ Ամոթ ՄԱԿ-ին, ամոթ, ամոթ»՝ վանկարկում են ակցիայի մասնակիցները։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի գրասենյակի մոտ «մեկօրյա հացադուլ» ակցիան շարունակվում է
- Ծնկել եք թուրք-ադրբեաջնական տանդեմի առաջ, դուք գերտերություններ չեք՝ արցախցիները ԱՄՆ դեսպանատան դիմաց
- Ակնկալում ենք աշխարհում առաջինն ազատության համար պայքարող ֆրանսիային հարիր գործնական քայլեր անել.Լարիսա Ալավերդյան
- Ա. Սեդրակյան. Մեկօրյա հացադուլը «Կանայք Արցախի համար» ՄԱԿ֊ի դռների առաջ շարունակվում է
- «Մենք Արցախն ենք». բողոքի ակցիաներ՝ Ֆրանսիայի և ԱՄն դեսպանատների մոտ
- Եթե ուզում են կանխել արդեն նշմարվող ցեղասպանությունը, ապա այս կառույցները պետք է գործեն. Ակցիա ԿԽՄԿ-ի դիմաց
- Պուտի՛ն, խոսքիդ տեր կանգնի, մենք Ձեզ հավատացինք. Ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց
- Համաժողովրդական շարժումն է իրավիճակից դուրս գալու միակ ելքը. Արցախի պետնախարարը՝ ակցիայի մասնակիցներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան