Խզմալյան. Մատենադարանը պետք է լինի առաջամարտիկ ընթացող տեղեկատվական պատերազմում
Այսօր ԿԳՄՍ նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Մատենադարանի աշխատակիցներին ներկայացրել է նորընտիր տնօրեն Արայիկ Խզմալյանին։
Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանին։
Շնորհավորելով Արայիկ Խզմալյանին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նորընտիր տնօրենի զարգացման ծրագիրը մեծապես նպաստելու է Մատենադարանի զարգացմանը։ Նախարարը վստահեցրել է, որ Արայիկ Խզմալյանն օժտված է կառավարչական անհրաժեշտ հմտություններով, կարողություններով ու փորձառությամբ այս բազմաշերտ կառույցի ղեկավարման համար։
Նա շեշտել է. «Մատենադարանը եզակի նշանակություն ունեցող հաստատություն է պետության համար, և բոլորս կրում ենք պարտավորություն և պատասխանատվություն նրա զարգացման և միջազգային հեղինակության ամրապնդման համար»։
Արայիկ Խզմալյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանին պարտավորեցնող խոսքերի ու վստահության համար։
«Մեզ անհրաժեշտ են ռազմավարական ծրագրեր, որպեսզի դիամակայենք մեր առջև ծառացած մարտահրավերներին։ Մատենադարանը պետք է լինի առաջամարտիկ ընթացող տեղեկատվական պատերազմում», - շեշտել է Արայիկ Խզմալյանը։
Նա նշել է, որ գիտականությունը պետք է գերակայի Մատենադարանի գործունեության բոլոր ոլորտներում։ Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ նորընտիր տնօրենը վստահեցրել է, որ յուրաքանչյուր մատենադարանցի ներգրավված է լինելու հաստատության զարգացման ծրագրի իրականացման աշխատանքներում:
Հարակից հրապարակումներ`
- Արա Խզմալյանն ընտրվել է Մատենադարանի տնօրեն
- Մատենադարանի տնօրենի ընտրությունն՝ այսօր
- Մատենադարանի տնօրենի ընտրության հետ կապված զարգացումները որոշակի մտահոգություններ են առաջացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան