Աննա Հակոբյանն ամոթի զգացում էլ չունի. Ակցիայի մասնակից
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ արցախցներին սատարող, այս պահին հացադուլ հայտարարած վավերագրող ռեժիսոր, քաղաքացիական ակտիվիստ Սեդա Գրիգորյանը հայտարարեց, որ այս պահին պարեն է հավաքագրվում։
«Զուգահեռ մի քանի տարբեր նախաձեռնություններ կան, պետք չէ խուսափել, այլ ողջունել բոլորին, ովքեր որևէ ջանք գործադրում են ի աջակցություն արցախցիների։
Եկեք բոլորս հավաքվենք, խելք խելքի տանք, որոշակի քայլերի հերթականությամբ համատեղ ուժերով հասնելու մեր նպատակին՝ ազատագրել շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակցիներին Արցախում ու հնարավոր դարձնել պարենի մատակարարումը»,- հայտարարեց Ս. Գրիգորյանը։
Այնուհետև նաև անգլերենով դիմեց ՄԱԿ-ի գործընկերներին՝ հիշեցնելով իրենց իսկ կազմակերպության Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի դրույթները։
Մի խումբ կանայք ՄԱԿ-ի գրասենյակի մոտ նախաձեռնել են ստորագրահավաք։
«Մի խումբ կանանցով ՄԱԿ-ին նամակ ենք գրել։ ՄԱԿ-ն ունի ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու ծրագիր։ Նամակում կոնկրետ օրինակներով նշում ենք, թե որտեղ, երբ, ինչ պայմաններում ենք իրենց նման ծրագիր իրականացրել։ Այս նամակով պահանջում ենք նման մարդասիրական ծրագիր իրագործել Արցախում, որտեղ 120 հազար մարդ մատնված է սովի։
Ինչքան շատ ստորագրեն, այնքան լավ, բայց մեր հասարակությունն անտարբերություն է ցուցաբերում։ Հարց եմ ուզում տալ՝ ինչպե՞ս կարող է մի ժողովուրդ ամեն օր քնել, արթնանալ՝ տեսնելով Արցախում մարդասիրական աղետն օր-օրի ավելի է ահագնանում։ Ինչպե՞ս կարող եք ձեր երեխաներին ամեն օր կերակրել, հանգիստ խղճով սնվել, եթե գիտեք, որ Արցախում 30 հազար երեխա, հղիներ թերսնվում են, մատնված են սովի։
Իսկ Աննա Հակոբյանն իր ընթրիքից լուսանկարներ է հրապարակում, նա ամոթի զգացում էլ չունի։ Այսինքն՝ ի՞նչ է ուզում ասել՝ դուք այդտեղ սովի եք մատնված, ես այստեղ իմ երեխաներին բանջարեղենով վիտամիններով եմ կերակրում։ Ապուշ է պետք լինել չհասկանալու համար նրա ուղերձները մեր հասարակությանը։ Ավելի շատ հասարակության անտարբերությունից եմ նեղանում, որ շարունակում են սատարել այս իշխանություններին»,- ասաց ակցիայի մասնակիցը։
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիա իրականացող քաղաքացիները քայլերթով շարժվեցին դեպի Հայաստանում ԵՄ գրասենյակ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի հայաթափումը Շվեդիայի ՆԱՏՕ մտնելուն կողմ քվեարկելու նախապայմաններից է. Քաղաքագետ
- Ամոթ է, դուք սովի եք մատնում 120 հազար հայերի, այդ թվում 30 հազար մանուկներին. Ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
- ՄԱԿ-ի գրասենյակի մոտ «մեկօրյա հացադուլ» ակցիան շարունակվում է
- Շրջափակված Արցախում արդեն բախվում են դեղորայքի խնդրի
- Չի կարելի թույլ տալ՝ բարբարոս թշնամին հինավուրց քաղաքակրթությունն արմատախիլ անի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ոչ մի թիզ սրբազան հողում
- Աննա Հակոբյանն իրենց ընթրիքից լուսանկարներ է հրապարակել, նրան հիշեցրել են՝ Արցախի երեխաներն այսօր կքնեն քաղցած
- Աննա Հակոբյան, ծնողի պարելը նկարում ես, տառապելը՝ ո՞չ. Անհայտ կորածների ծնողներն անժամկետ նստացույց հայտարարեցին կառավարության դիմաց
- Ա. Սեդրակյան. Մեկօրյա հացադուլը «Կանայք Արցախի համար» ՄԱԿ֊ի դռների առաջ շարունակվում է
- Աննա Հակոբյանը՝ Բրյուսելից. Ֆիզիկայից բան չեմ հասկանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին