Ջերմաստիճանը հասնում է 38 աստիճանի
Հայաստանի տարածքում հուլիսի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-22-ին, 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 20-21-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Որոշ մարզերում ջերմաստիճանի հասնում է 38 աստիճանի։
Երևանում հուլիսի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-22-ի, 24-25-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին