Ալիևը հաստատել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է, որ մոտ ապագայում Մոսկվայում տեղի կունենան ադրբեջանա-հայկական խորհրդակցություններ արտգործնախարարների մակարդակով։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Առաջիկա օրերին Մոսկվայում բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացվի»,- ուրբաթ օրը հայտարարել է Ալիևը Արցախի Հանրապետության մշակութային մայրաքաղաքում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվի կողմից օկուպացված Շուշի քաղաքում։
Հուլիսի 20-ին կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանելով հարցին, թե տեսանելի ապագայում Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու հավանականություն կա՞, ասել է. «Ինձ թվում է, շնարավորությունները լավն են։ Երբ այդ հանդիպման մշակմամբ զբաղվող փորձագետներից հստակ ամսաթիվ ստանանք, ապայման կկիսվենք տեղեկատվությամբ»
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին