Արցախում շրջափակման պատճառով շուրջ 15 000 քաղաքացի գործազուրկ է դարձել. ՊԵԿ նախագահի տեղակալ
Այս պահին 14 600-ից ավելի քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքը, և այս ցուցանիշն ամեն օր ավելանում է։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը։
«Շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով Կառավարությունը, սկսած հունվար ամսից, նախաձեռնել է ութ միջոցառում, որը անմիջականորեն ուղղված է կա՛մ աշխատատեղերի պահպանմանը, կա՛մ արդեն իսկ աշխատանքը կորցրած քաղաքացիների եկամուտների փոխհատուցմանը։ Այս ծրագրերից երեքը իրականացվել է Պետական եկամուտների կառավարման կոմիտեի միջոցով։ Վերջին ծրագիրն այս պահին ավարտին է հասցվում։ Երեք ծրագրերն էլ ուղղված են եղել տնտեսության առավելապես տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին որոշակի դրամական միջոցների փոխհատուցմանը, որպեսզի հնարավոր լինի վճարել վարձու աշխատողների աշխատավարձերը և նրանցից պահվող հարկերը։ Այս ծրագրի շրջանակներում բյուջեից տրամադրվել է ավելի քան 1 մլրդ 937 մլն դրամ գումար, որն ուղղվել է 4600-ից ավելի վարձու աշխատողների աշխատավարձերի և նրանցից պահվող հարկերի փոխհատուցմանը»,-ներկայացրել է Ա. Մուսայելյանը։
Նրա խոսքով, հաշվի առնելով Արցախի տևական շրջափակման հետևանքով տնտեսությունում ձևավորված նոր իրողությունները, և քանի որ արդեն իսկ շատ ոլորտներում տնտեսավարող սուբյեկտներ հնարավորություն չունեն շարունակելոը գործունեությունը, նշված ծրագրերը հիմնականում ութերորդ միջոցառմամբ փոխակերպվել են սոցիալական ուղղվածության, այսինքն՝ ուղղված են բոլոր չաշխատող անձանց, այդ թվում՝ անչափահասների և կենսաթոշակառուներին եկամուտների ապահովմանը։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Արցախում ապրող մանուկը ոչ միայն խաղաղ ու երջանիկ չէ, այլև սոված է քնում․Կոլյա Շահգելդյան
- Արցախում մարդիկ ժամերով կաթնամթերքի հերթ են կանգնում, շատերը հաճախ հեռանում են ձեռնունայն
- Արցախում 1670 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
- Արցախում տարեց տղամարդն ուշագնաց է եղել հացի հերթում
- Շրջափակված Արցախում օրեցօր ավելանում է աշխատանքից ու եկամտից զրկված քաղաքացիների թիվը
- Արցախում սոցիալական խոցելի խմբերի խնամքն ու բուժումը շրջափակման պայմաններում գրեթե անհնար է դարձել
- Արցախում ճգնաժամը ժամ առ ժամ լրջանում է, հստակ գործողություններ պետք է ձեռնարկվեն. Ռուբեն Վարդանյան
- Շրջափակված Արցախում արդեն բախվում են դեղորայքի խնդրի
- Արցախում մարդիկ մահացել են՝ ժամանակին բուժօգնություն չստանալով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին