Արցախում հղի կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է գործող եզակի հասարակական տրանսպորտում
Ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Այվազյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել.
«Արցախ, մեր օրեր
Նկարում հղի կին է, ում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է գործող եզակի հասարակական տրանսպորտում։
Ընկերներ, Արցախում աղետ է, հասկանու՞մ եք... խելագարվելու»։
Լիլիթ Ասրյանը գրում է.
«Ասում եք ինչպե՞ս ենք Արցախում։
Այ էսպես։ Նկարում կին է, ում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է գործող եզակի հասարակական տրանսպորտում։
Թերսնումն ու ծանր կենսապայմաններն օրեցօր ուժասպառ են անում մարդկանց։
Ու չասեք մեզանից ոչինչ կախված չէ։
Յուրաքանչյուրիցս է կախված մեր հայրենիքի ու ազգի լինելիությունը։ Սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն։ Սա հանուն իր ՀԱՅՐԵՆիՔԻ հարատևության ամեն օր զրկանքներ կրող Արցախի յուրաքանչյուր քաղաքացու բանաձևն է։
Ի՞նչ անել։
- Արցախի իրավիճակի մասին պատմող հրապարակումները տարածել Ձեր ունեցած բոլոր օղակներով։
- Կազմակերպել կամ մասնակցել հանուն Արցախի փրկության ակցիաներ/ին։
-Թակել բոլոր հնարավոր ու անհնար դռները։
-Չհանձնվել ու պայքարել մինչև վերջ
Այլապես յուրաքանչյուրդ Ձեր իսկ անգործությամբ մասնակիցն ու մեղսակիցն եք դառնալու Արցախի 120 000 ժողովրդի ցեղասպանման:
Դաժա՞ն է։
Գուցե։ Բայցևայնպես իրականությունն է»։
Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովն ավելի վաղ ահազանգել էր՝ Արցախի Հանրապետությունում հղիները զուրկ են վիտամիններով հարուստ մթերք ձեռք բերելու հնարավորությունի, վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ։
Հարակից հրապարակումներ`
- Էլ չգիտեմ՝ ինչպես կարելի է գոռալ, որ հասկանան՝ իրավիճակն օրհասական է. Արցախի ՄԻՊ
- Պաշարված Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է. ՄԻՊ գրասենյակ
- Արցախում վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ. Գլխավոր բժիշկ
- Ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել. Արցախի ՄԻՊ
- Արցախի ՄԻՊ. Կրկնում եմ՝ Արցախում իրավիճակն օրհասական է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին