Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետի ընտրությունը կարևոր Նիկոլ Փաշինյանի համար
«Երևան քաղաքում օգտագործվելու են աննախադեպ վարչական ռեսուրս, Երևան քաղաքի ընտրությունների արդյունքները խիստ կանխատեսելի են, որևէ կասկած չկա, որ իշխող կուսակցությունը զավթելու է իշխանությունը Երևան քաղաքում»,- ասուլիսում ասաց հասարկական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա նշեց, որ մի ցավալի արձանագրում է անում. Հայաստանում երբևէ ընտրությունների միջոցով իշխանության փոփոխություն տեղի չի ունեցել, Հայաստանում մշտապես ընտրություններում հաղթել են իշխանության ներկայացուցիչները. «Ամենացցուն օրինակը 2018, 2021 թվականների խայտառակություններն էին, իշխանազավթման ամենաբացառիկ դրսևորումները»։
Է. Ղազարյանը հայտարարեց, որ նախապատարստվում է նոր իշխանազավթում։
«Բազմաթիվ կուսակցությունների մասնակցության նպատակը 2021 թվականի սցենարի կրկնությունն է, որը հնարավորություն է տալու ձայների քվեների բաշխումը, փոշիացումը, որը հետագայում Ընտրական օրենսգրքի տրամաբանությամբ հաշվարկվում և փոխանցվում է ընտրություններում առավել շատ ձայներ ստացած կուսակցությանը»,- ասաց հասարկական-քաղաքական գործիչը։
Նա հարցադրում արեց՝ ինչո՞ւ է այս ընտրությունը կարևոր Նիկոլ Փաշինյանի համար։
«Փաշինյանը հիմա կանգնած է քաղաքական կարևոր պրոցեսների առաջ, իրենից պահանջվում է հոկտեմբերին կամ մինչև տարեվերջ ստորագրել Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի հայտարարությունը և այդ փաստաթուղթը ստորագրելու համար նրան անհրաժեշտ է հանրային աջակցություն և Երևանի ավագանու ընտրություններն առիթ են, որպեսզի կեղծքիների, իշխանազավթման բոլոր գործիքակազմի կիրառման հետևանքով ցույց տան, որ իբր ստանում են ժողովրդի վստահությունը և այդ վստահությունն օգտագործեն հայրենակործան վերջնական որոշումների կայացման համար»,- ասաց Ղազարյանը։
Նա նաև հայտարարեց, որ Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանը օգտագործում է իր քարոզարշավում հանրային հսկայական միջոցներ։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 17-ին։
Հարակից հրապարակումներ`
- Նատալյա Արզաքանցյանը՝ քաղաքապետի թեկնածու
- ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակացույցը
- ՀԱՍԱԿ-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- ՀՀ գործադիրն այսօր որոշում կընդունի սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրությունը նշանակելու մասին
- Ինձ վստահվել է Երևանի ավագանու ընտրություններում ղեկավարել ՔՊ-ի ընտրական շտաբը. Արմեն Փամբուխչյան
- Երևանի քաղաքապետի ևս մեկ թեկնածու հայտնի է
- Մանե Թանդիլյանը «Ապրելու երկիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն է
- Տիգրան Սահակյան. Այս պահին մենք լրջորեն պատրաստվում ենք Երևանի քաղաքապետի ընտրություններին
- Նորիկ Նորիկյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու
- Ովքե՞ր են հայտնել Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու մասին
- Վիկտոր Մնացականյանը հայտարարել է Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան