«Ժողովուրդ». Նոր «ապտակ» է սպասվում Բարձրագույն դատական խորհրդին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուշագրավ որոշում է կայացրել ՀՀ-ում լիազորությունները դադարեցված 7 դատավորների մասով՝ նրանց բոլորի գործերը իրար միացնելու և մեկ վարույթում քննելու ձևաչափով: Մասնավորապես, լիազորությունները դադարեցված 7 դատավորները՝ Ռուբեն Վարդազարյանը, Ալեքսեյ Սոքոյանը, Զարուհի Նախշքարյանը, Աննա Փիլոսյանը, Սուրեն Անտոնյանը և Սիմա Ոսկանդարյանը, Ռաֆայել Մելքոնյանը, դիմել են ՄԻԵԴ՝ բողոքելով, որ իրենց լիազորությունները դադարեցվել են իրավունքների կոպտագույն խախտումներով:
Եվ, ահա, Եվրոպական դատարանը դատավորների գանգատը ընդունել է վարույթ, բոլոր դատավորների գործերը միացվել ու քննվելու են մեկ վարույթում։ ՄԻԵԴ-ի այս որոշումը աննախադեպ է այն առումով, որ, ըստ էության, Եվրոպական դատարանը հասկացել է, որ կա խախտում, և առաջնահերթության սկզբունքով է քննելու լիազորությունները դադարեցրած դատավորների գործը։ Սա ենթադրել է տալիս՝ նոր «ապտակ» է սպասվում Բարձրագույն դատական խորհրդին։ Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ ՄԻԵԴ-ը դատավորների դիմումը վարույթ ընդունելու և առաջնահերթությամբ 7 դատավորների հարցը մեկ վարույթում քննելու մասին անգամ տեղեկացրել է ԲԴԽ-ին։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ տեղեկությունը պարզելու համար, սակայն ի պատասխան՝ ԲԴԽ-ից հայտնեցին. «Մենք որևէ բան ՄԻԵԴ-ից չենք ստացել և որևէ գործառույթ չունենք նման հարցերը իրենց հետ քննարկելու»։
Զարմանալի է, բայց ԲԴԽ-ն ակնհայտ ստում է, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում կա փաստաթուղթ, թե ինչպես է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԻԵԴ որոշման մասին գրություն ուղարկել ե՛ւ ԲԴԽ նախագահ Անդրեասյանին, ե՛ւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ ըստ էության պահանջելով բացատրություններ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակում է լինելու նաև Գոռ Գևորգյանը
- «Ժողովուրդ». 180 դատավոր փաստացի դժգոհություն է հայտնել ԲԴԽ դատավոր անդամների գործունեության մասով և պատրաստվում են նրանց հետ կանչել
- «Հրապարակ». Արցախի ընդդիմությունն իշխանությանը առայժմ չի կարողանում համոզել, որ Փաշինյանին ուղղված միասնական հայտարարություն տարածեն
- «Ժողովուրդ». ՔՊ-ական պաշտոնյաները հարստանում են, իսկ Հայաստանում բարձրանում է աղքատության մակարդակը
- «Հրապարակ». Ինչի համար էր հրավիրվել ժողովը. ԲԴԽ դատավոր-անդամի ընտրություն տեղի չունեցավ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները