ՀԱՊԿ-ից մենք ավելին էինք սպասում. Արարատ Միրզոյան
«Եթե հետևենք հայ հասարակությունում առկա բանավեճերին, ապա մեծ հիասթափություն կարելի է տեսնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունների և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ ռուսական արձագանքների կապակցությամբ»,-ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ավստրիա աշխատանքային այցի շրջանակներում «DerStandard» օրաթերթին տված հարցազրույցում։
Նա նշել է. «Մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, և ունեցանք դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Բայց մենք ավելին էինք սպասում։ Դա գաղտնիք չէ»։
Հարցին՝ միջազգային շատ դերակատարներ ցանկանում են միջնորդել՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, նաև՝ Ռուսաստանը, սակայն ամեն մեկն էլ նաև իր շահն է հետապնդում. «Դուք դա միշտ ընկալում եք որպես աջակցությո՞ւն, թե՞ երբեմն նաև ճնշում եք զգում», Միրզոյանը պատասխանել է. «Գործընթացը երկու հարթություն ունի՝ քաղաքական, որի մասին Դուք հիմա հարցնում եք, և հումանիտար: Ես կառանձնացնեի այս երկու ասպեկտները: Նախևառաջ մեզ անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական միջամտություն՝ 120.000 մարդու սովից փրկելու համար: Ապա մենք կարող ենք շարունակել բանակցել բոլորի հետ, ովքեր շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես սպառնալիք
- Հայաստանը հիմնավոր պնդումներ է անում. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների հետ հանդիպմանը
- Արարատ Միրզոյանը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
- Լավրով. Հայաստանն ավելի կայուն իրավիճակ կստանար՝ տեղակայելով ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Կովկասի տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի հակասությունների պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան