Հադրութցի կանանց թույլ չտվեցին Հաքարի կամրջով անցնել և միավորվել իրենց ընտանիքներին
Հադրութից կանանց թույլ չտվեցին Հաքարի կամրջով անցնել և միավորվել իրենց ընտանիքներին։ Panorama.am-ի լրագրողի հաղորդմամբ, «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը հայտարարեց, թե աշխարհին ուզում են ցույց տալ, որ Ադրբեջանը ստում է՝ ասելով, թե Լաչինի միջանցքը բաց է։ Նա տեղեկացրեց, որ ինքը Հադրութից է և չի կարողանում գնալ Արցախ իր թոռներին տեսնելու, որոնցից բաժանված է արդեն 7 ամիս։ Քարամյանը հայկական ուղեկալի դիմացից զանգահարեց Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբ, որպեսզի խաղաղապահների ներկայացուցիչները գան իրենց դիմավորեն և ուղեկցեն Հաքարի կամրջով դեպի Արցախ, սակայն հեռախոսազանգերին չպատասխանեցին։
Մարգարիտա Քարամյանը հայտարարեց, որ հերթական անգամ ապացուցվեց, որ Լաչինի միջանցքը փակ է, և կեղծիք է ադրբեջանական հայտարարությունները, թե միջանցքը բաց է։ Նա հայտնեց, որ հերթական անգամ իրեն չհաջողվեց միավորվել Արցախում գտնվող իր հարազատների հետ։
Մարգարիտա Քարամյանի հետ միասին, Արցախ էր ուզում գնալ նաև Արևիկ Համբարձումյանը, որի Հադրութից բռնագաղթած մեծ ընտանիքը նույնպես Ստեփանակերտում են։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ վերահաստատել է իր կայացրած որոշումը՝ Ադրբեջանը պարտադիր պետք է բացի Լաչինի միջանցքը
- Ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, նշել Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար. Շառլ Միշել
- ԵՄ-ն վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը
- Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատելով է իր որոշումը՝ պարտավորեցնել Ադրբեջանին՝ ձեռնարկել միջոցներ երաշխավորելու Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը
- Ադրբեջանին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը․ Զախարովա
- Հունիսի 15-ից սկսած Լաչինի միջանցքի գրեթե լիակատար արգելափակումը խիստ մտահոգիչ է․ Նաբիլա Մասրալի
- Շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները
- Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին